2016թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկն ապահովել է 212 մլն ՀՀ դրամի շահույթ

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. 2016թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկը գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի աճը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 170 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 146 մլրդ ՀՀ դրամ: Յունիբանկն ապահովել է 212 մլն ՀՀ դրամի շահույթ: Պետբյուջե վճարված հարկերի ծավալով բանկը 100 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 41-րդ տեղը` 628.5 մլն դրամ ցուցանիշով։

Յունիբանկի ակտիվների աճի ապահովման հիմնական գործոնը վարկավորման ծավալների մեծացումն է` մինչև 119 մլրդ ՀՀ դրամ:

Բանկի մանրածախ վարկավորման պորտֆելը կազմել է ավելի քան 55 մլրդ ՀՀ դրամ: Բանկը շարունակել է ակտիվ աջակցություն ցուցաբերել ՓՄՁ-ներին և անհատ ձեռնարկատերերին` ձգտելով մեծացնել տնտեսության իրական հատվածի վարկավորման ծավալները:

Առաջին եռամսյակում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրել է ավելի քան 5 մլրդ դրամի վարկային միջոցներ` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը գրեթե վեց անգամ:

Բանկի ավանդային բազան աճել է 11.6% և կազմել 125 մլրդ ՀՀ դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները հաշվետու ժամանակահատվածում աճել են 792 մլն ՀՀ դրամով և գերազանցել 85 մլրդ ՀՀ դրամը: Ռազմավարական ծրագրի համաձայն, Յունիբանկը նախորդ տարում իրականացրել է միջոցառումները` ուղղված գործունեության արդյունավետության, ներդրումային գրավչության բարձրացմանը, կայունության ապահովմանն ու կապիտալի մեծացմանը:

Այս տարվա ապրիլին բանկը թողարկեց 5.2 մլրդ դրամի բաժնետոմսեր և ամբողջությամբ տեղաբաշխեց դրանք Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում:

Այսօր Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 54 պրոմո կետ:

Սպառողական վարկավորման գծով բանկը համագործակցում է մոտ 1000 առևտրի և սպասարկման կետերի հետ: Եթե 2010թ.-ին Յունիբանկի ծառայություններից օգտվում էր 40 000, ապա 2010թ.-ին` ավելի քան 300 000 հաճախորդ:

Հիշեցենք, որ այս տարվա ապրիլին Յունիբանկը հայտարարեց 8% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 24 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2018 թ.–ի ապրիլի 8–ին։

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img