«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ամփոփեց «Մարտի 8-ին` 8 նվեր» ակցիայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ամփոփեց կանանց տոներին նվիրված «Մարտի 8-ին` 8 նվեր» ակցիայի արդյունքները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Ինչպես հայտնել է Առէքսիմբանկի Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը, ակցիայի ընթացքում ձեռք բերած քարտերով մարտի 9-ից մինչև մայիսի 5-ը ամենամեծ գումարով գնումներ կատարած քարտապան կանանց միջև խաղարկվեցին մրցանակներ:

Նա նշել է, որ ակցիան անցկացվել է MasterCard-ի հետ համատեղ, որի նպատակն էր Հայաստանում անկանխիկ վճարումների առաջխաղացումը:

«Ի դեպ, այն MasterCard-ի հետ համատեղ ակցիաներից առաջինը չէ: Այս անգամ որոշեցինք մեր կանանց նվիրել ոչ թե մեկ, այլ միաժամանակ ութ նվեր` մեր բանկի պրոդուկտների տեսքով: Ակցիայի արդյունքներով` 400 քարտապաններից առավել ակտիվները նվեր ստացան նաև USB-կրիչներ բանկի և MasterCard-ի լոգոտիպով, իսկ նրանցից 10` 8,7% Cash Back ծառայության ակտիվացման հավաստագիր», – նշել է Հակոբյանը:

Ակցիայի կանոններով, 2016 թ.-ի մարտի 09-ից մինչև ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածում MasterCard Standard և/կամ MasterCard Gold քարտեր ձեռք բերած բոլոր կանանց և աղջիկներին տրամադրվելու էր 8 նվերից բաղկացած բանկի պրոդուկտների փաթեթ:

Տոնական փաթեթը ներառում էր անվճար միջազգային պլաստիկ քարտ MasterCard Standard` 1 տարի գործողության ժամկետով և առանց չնվազող մնացորդի, MasterCard Gold տեսակի քարտ` 75% զեղչով, 1 տարի գործողության ժամկետով և առանց չնվազող մնացորդի, քարտի դրական մնացորդի նկատմամբ տարեկան 8.7% հաշվարկում` ՀՀ դրամով, բանկի գլխամասային գրասենյակում 75x310x435 չափսի պահատեղի տարեկան վարձակալության դեպքում` 50% զեղչ, Mobile Banking ծառայությանը միանալու դեպքում` իրականացված բանկային գործարքներն անվճար դիտելու հնարավորություն, Internet Banking ծառայությանը միանալու դեպքում` իրականացված բանկային գործարքներն անվճար դիտելու հնարավորություն, 3-20% զեղչ թվով 7 սպասարկման կետերում:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img