Արարատբանկը կիրականացնի 8,5 մլրդ դրամի ծավալով բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում`կապիտալի համալրման համար

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. «Արարատբանկ» ԲԲԸ-ն կիրականացնի բաժնետոմսերի լրացուցիչ փակ թողարկում, ուրբաթ բանկի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ ասաց Արարատբանկի վարչության փոխնախագահ Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, լրացուցիչ թողարկումից ստացված միջոցները կուղղվեն բանկի կապիտալի համալրմանը` ԿԲ-ի պահանջներին համապատասխան:

2014 թ.–ի դեկտեմբերի վերջին ՀՀ ԿԲ–ն, բանկերի արդյունավետության և կայունության ավելացման նպատակով, որոշեց 2017 թ.–ի հունվարի 1–ից 5 մլրդ դրամից 30 մլրդ դրամ դարձնել առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը։

«Նախատեսվում է, որ թողարկվելու են 17 590 դրամ անվանական արժեքով 483 230 բաժնետոմսեր, ինչը թույլ կտա 8,5 մլրդ դրամով համալրել բանկի կապիտալը», – ասաց Հարությունյանը:

Նա նաև նշեց, որ լրացուցիչ թողարկումը կիրականացվի հուլիսի 20-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:

«Բոլոր բաժնետերերը, որոնք կցանկանան ձեռք բերել բանկի լրացուցիչ բաժնետոմսերը, կարող են մինչև հուլիսի 19-ը ներկայացնել իրենց նախնական հայտը, մինչ այդ ժամկետը չիրացված մնացած բոլոր բաժնետոմսերը կտեղաբաշխվեն շրջանառության առաջնահերթության սկզբունքով», – ասաց Հարությունյանը:

Արարատբանկ» ԲԲԸ-ն («Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 64,24 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին, իսկ 10 տոկոսը` «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը։ Արարատբանկը 2009թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից ($1- 477, 86 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img