Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում մայիսին ավելացել է 4,3%–ով

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածում` ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում, 2016թ.-ի մայիսին կազմել է 393 102 դրամ` նախորդ տարվա մայիսի համեմատ աճելով 4,3%-ով, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բարձր աշխատավարձեր են գրանցվել նաև տեղեկատվության և կապի ոլորտներում` շուրջ 399,1 հազար դրամ, և լեռնահանքային արդյունաբերության ոլորտում` 382,2 հազար դրամ:

Հայաստանի ամենացածր վարձատրվող ոլորտները մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտներն են, որտեղ աշխատողների աշխատավարձը կազմել է շուրջ 113,7 հազար դրամ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտը` 118,2 հազար դրամ, ապրուստի կազմակերպման և հանրային սննդի ոլորտը` 121 ,3 հազար դրամ, կրթության ոլորտը` շուրջ 122,4 հազար դրամ:

Ընդ որում, 2016 թվականի մայիսին երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը, ընդհանուր առմամբ, կազմել է 184 299 դրամ, ինչը մոտ 2,6 տոկոսով ավել է 2015 թվականի մայիսի ցուցանիշից:

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2016 թվականի մայիսին գրանցվել է Սյունիքի մարզում` շուրջ 226,5 հազար դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 126,5 հազար դրամ: Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը մայիսին կազմել է շուրջ 184,3 հազար դրամ:

Նախնական կանխատեսումներով, Հայաստանում 2016 թ.-ի հունվար-հուլիս ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 183 582 դրամ (379 դոլար կամ 26 602 ռուբլի), ինչը 3 տոկոսով ավելի է 2015 թ.-ի հունվար-հուլիսի ցուցանիշից ($1 – 476,04 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img