«ԲՏԱ Բանկը» դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանում. ԿԲ որոշում

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանում: Նրա իրավահաջորդը կդառնա «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

«ՀՀ Կենտրոնական բանկը օգոստոսի 24-ին գրանցել է փոխանցման ակտը և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ փոփոխված կանոնադրությունը, համաձայն որի «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն կհանդիսանա «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը», – նշվում է հաղորդագրության մեջ:

Կենտրոնական բանկի որոշմամբ, «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ–ի բանկային գործունեության թիվ 31 լիցենզիան ճանաչվել է ուժը կորցրած: Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Հաղորդագրության համաձայն, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր, որը

Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատել և գրանցել է հունիսի 14-ին:

«Բանկերը իրականացրել են միացման պայմանագրով նախատեսված գործողությունները և հաստատել են փոխանցման ակտը», – նշվում է հաղորդագրության մեջ:

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի բոլոր մասնաճյուղերը և գլխամասային գրասենյակը գործելու են որպես «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի մասնաճյուղեր:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ–ն գրանցվել է 1991 թվականի օգոստոսի 26–ին։ Բանկի բաժնետերերն են ՎԶԵԲ–ը` 11,05 տոկոս, Սարիբեկ Սուքիասյանը` 25.98 տոկոս, Խաչատուր Սուքիասյանը` 14.38տոկոս, Ռոբերտ Սուքիասյանը` 14.97 տոկոս, Էդուարդ Սուքիասյանը` 11,18 տոկոս։

2016 թվականի 1–ին եռամսյակի արդյունքներով, Հայէկոնոմբանկի ակտիվները կազմել են 114,1 մլրդ դրամ, պարտավորությունները` 95,6 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 18,5 մլրդ դրամ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img