«Յունիբանկը» մասնակցում է Իրանում բացված «Հայաստան էքսպո» ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկի» պատվիրակությունը մասնակցում է չորեքշաբթի Թեհրանում բացված «Հայաստան էքսպո» ցուցահանդեսին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Մասնակցության նպատակն է իր կողմից մատուցվող ծառայությունները ներկայացնելը և համագործակցություն հաստատելը:

Մասնավորապես, բանկը ցուցահանդեսին ներկայացնում է «Յունիստրիմ» դրամական փոխանցումների միջազգային համակարգը և Unibank Privé ուղղությունը:

Բանկի ներկայացուցիչները նպատակ ունեն համագործակցություն հաստատել իրանական գործընկերների հետ` նպաստելով բանկի ծառայությունների, այդ թվում` դրամական փոխանցումների առաջխաղացմանն իրանական շուկայում:

Unibank Privé-ն առաջարկում է լիարժեք ֆինանսական լուծումներ, որոնք ներառում են կապիտալի կառավարման համակարգված մոտեցում, արդյունավետ ֆինանսական պլանավորում և ներդրումային ռազմավարության մշակում: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատում է անհատական ֆինանսական մենեջերը, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի դեպքում: Unibank Privé-ի հաճախորդը կարող է դիմել և հանդիպում նշանակել անհատական մենեջերի հետ ցանկացած ժամանակ: Բոլոր գործարքների անվտանգությունն ու գաղտնիությունը երաշխավորվում են:

Հաճախորդը կարող է դառնալ Unibank Privé-ի մասնակից` ձևակերպելով առնվազն 20 մլն ՀՀ դրամ, 50,000 ԱՄՆ դոլար/եվրո գումարով ավանդ կամ հաշվի չնվազող մնացորդ: Unibank Privé-ն իր հաճախորդներին առաջարկում է պրեմիում կարգի VISA Gold և Infinite բազմարժութային քարտեր, որոնց հնարավորությունները ներառում են անհատական սպասարկում օրական 24 ժամ, բժշկական և իրավաբանական աջակցություն, ավիատոմսերի, հյուրանոցի ամրագրում, ապահովագրություն և կոնսյերժ ծառայություններ:

Բանկային ծառայությունների համալիր փաթեթից բացի` Unibank Privé-ի հաճախորդները ստանում են նաև լրացուցիչ հնարավորություններ: Օրինակ, Priority Pass քարտը մուտքի իրավունք է տալիս 120 երկրների օդանավակայանների 900 VIP-գոտիներ: Մանրամասներին կարելի է ծանոթանալ prive.unibank.am կայքում:

««Յունիբանկը» հաճախորդներին ընձեռում է հնարավորություն դրամական փոխանցում իրականացնել անհատին` առանց բանկ այցելելու, եթե հաճախորդն ունի VISA կամ MasterCard բանկային քարտ: Դրամական փոխանցումների օնլայն ծառայությունը www.unibank.am կայքում հասանելի է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի», – նշվում է հաղորդագրության մեջ:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ ($1 – 474,36 դրամ) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img