«Յունիբանկը» սկսել է 250 մլն դրամ ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկումը

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ԲԲԸ-ն սկսում է 13.5% տարեկան եկամտաբերությամբ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկրորդ թողարկումը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Թողարկման ծավալը կազմում է 250 մլն ՀՀ դրամ, ինչը ներառում է յուրաքանչյուրը 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով 25 000 հատ պարտատոմս: Պարտատոմսերի տեղաբաշխման նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն ՀՀ դրամ:

Դրամային պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 24 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումները կիրականացվեն եռամսյակը մեկ։ Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2018 թվականի նոյեմբերի 23–ին։

Նախատեսված է, որ տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում։

Առաջարկի վերաբերյալ Ազդագրի լրացումը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի և առաջարկվող պարտատոմսերի մասին մանրամասն տեղեկատվություն, «Յունիբանկը» հրապարակել է www.unibank.am կայքում նոյեմբերի 17–ին։

Պարտատոմսերը կարել է ձեռք բերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 46 մասնաճյուղերում: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է նոյեմբերի 23–ից մինչև 2017 թվականի փետրվարի 7–ը։

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Ազդագրի լրացումը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է նոյեմբերի 17–ին։ Ներդրողը կարող է ձեռքբերել Ազդագրի թղթային տարբերակը բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակը` բանկի ինտերնետային կայքի «Բաժնետերեր և ներդրողներ» բաժնում:

Դոլարային պարտատոմսերի առաջին թողարկումը բանկն իրականացրել էր այս տարվա ամռանը և տեղաբաշխել ամբողջ ծավալը: Պարտատոմսերը ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում և ընդգրկվել պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում:

«Յունիբանկը» Հայաստանում առաջին բանկն է, ում բաժնետոմսերը ևս ընդգրկված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հիմնական (A) ցուցակում:

«Յունիբանկի» ծառայություններից օգտվում են մոտ 320 հազար հաճախորդներ: Հարմարավետ սպասարկում ապահովելու համար բանկն ընդլայնում է մասնաճյուղայինց ցանցը և համագործակցող առևտրի կետերի ցանկը: Այժմ «Յունիբանկն» ունի 46 մասնաճյուղ, ավելի քան 50 պրոմո կետ և ներկայացուցչություն Մոսկվայում:

2016թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով, «Յունիբանկի» ակտիվները կազմել են մոտ 175 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 143 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 31 մլրդ դրամը: «Յունիբանկի» կապիտալի աճով պայմանավորված Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2016թ.-ի օգոստոսին բարելավել էր «Յունիբանկի» վարկանիշի կանխատեսումը` դարձնելով այն «պոզիտիվ»: Տարվա սկզբից բանկն ապահովել է 622,6 մլն ՀՀ դրամի շահույթ: 2016թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով «Յունիբանկը» պետբյուջե է վճարել մոտ 1,9 մլրդ ՀՀ դրամի հարկեր` Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնելով 45-րդ տեղը:

«Յունիբանկը» նաև ամենագործուն մասնակցությունն է ցուցաբերում հասարակության կյանքում, հետևելով սոցիալական պատասխանատվության սկզբունքներին և ջանքերն ուղղելով ենթակառուցվածքի զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

«Յունիբանկն» ակտիվ աջակցություն է տրամադրել հովանավորչական, բարեգործական և սոցիալական ծրագրերին, որոնք ուղղված էին ֆինանսական գրագիտության բարձրացմանը, կրթության, արվեստի, սպորտի ոլորտների աջակցմանը: Բանկն իրականացնել է երևանյան և մարզային դպրոցների բարեկարգման ծրագիր, աջակցում է ավիամոդելավորման խմբակին, համագործակցում մանկական հիմնադրամների հետ:

Բանկն ավանդաբար իր աջակցություն է տրամադրում «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը, ակտիվ աջակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոններին:

«Յունիբանկը» հանդես է եկել որպես Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հովանավոր, օժանադակել հայ երգիչների և կոմպոզիտորների: Վերջերս բանկն իր աջակցությունը տրամադրեց նաև «Տեֆի-hամագործակցություն» միջազգային հեռուստատեսային փառատոնին:

Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img