ՀՀ ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել 5000 դրամ անվանական արժեքով երկու հուշադրամ

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 26-ից շրջանառության մեջ է դրել  «Բոստոնի լաբիրինթոս» և «Վաալսի լաբիրինթոս» արծաթե հուշադրամները, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

«Բոստոնի լաբիրինթոս» հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը:

Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «DRAM 5000 ԴՐԱՄ» և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016»:

Փոքր շրջագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամի կենտրոնում պատկերված են Բոստոնի «Հայկական ժառանգության այգի» լաբիրինթոսը, Հայոց ցեղասպանությունից փրկված ներգաղթյալների պատվին կանգնեցված հուշարձանը և քաղաքի համայնապատկերը:

Շրջագծով «BOSTON  USA», «ԱՄՆ ԲՈՍՏՈՆ» մակագրություններն են և ազգային զարդանախշ:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Բոստոնի «Հայկական ժառանգության այգի» լաբիրինթոսի գծապատկերը՝ հավերժության նշանը կենտրոնում: Շրջագծով «LABYRINTHS OF THE WORLD», «ԱՇԽԱՐՀԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՆԵՐԸ» մակագրություններն են:

Հուշադրամը պարունակում է գնդակ, որը տեղաշարժվում է լաբիրինթոսի ճանապարհներով:

Հուշադրամի անվանական արժեքն է 5000 դրամ, մետաղը և հարգը` արծաթ 9250, քաշը` 62,2 գ, ձևը`անհատական, որակը`պրուֆ, դրամաշուրթը`հարթ, տպաքանակը` մինչև 2000 հատ։

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«Վաալսի լաբիրինթոս» հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է «DRAM 5000 ԴՐԱՄ» և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016»:

Փոքր շրջագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի կենտրոնում պատկերված է Վաալսի «Երեք երկրների սահմանակետ» լաբիրինթոսը, իսկ ներքևի հատվածում՝ Բելգիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի սահմանների հատումը խորհրդանշող հուշարձան: Շրջագծով «VAALS NETHERLANDS», «ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ ՎԱԱԼՍ»մակագրություններն են և ազգային զարդանախշ:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Վաալսի «Երեք երկրների սահմանակետ» լաբիրինթոսի գծապատկերը՝ դիտակետը կենտրոնում: Շրջագծով «LABYRINTHS OF THE WORLD», «ԱՇԽԱՐՀԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՆԵՐԸ» մակագրություններն են:

Հուշադրամը պարունակում է գնդակ, որը տեղաշարժվում է լաբիրինթոսի ճանապարհներով:

Հուշադրամի անվանական արժեքն է 5000 դրամ, մետաղը և հարգը` արծաթ 9250, քաշը` 62,2 գ, ձևը`անհատական, որակը` պրուֆ, դրամաշուրթը` հարթ, տպաքանակը` մինչև 1500 հատ։

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Դոլարը հասել է 13 ամսվա ընթացքում առավելագույն ցուցանիշին ՝ ԴՊՀ–ի հետագա քայլերի սպասումների ֆոնին

ԱՄՆ դոլարը չորեքշաբթի հասել է 13 ամսվա ընթացքում առավելագույն ցուցանիշին համաշխարհային հիմնական արժույթների զամբյուղի նկատմամբ՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի դրամավարկային քաղաքականության հետագա խստացման սպասումների ֆոնին

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը

Հայաստան էին ժամանել պարալիմպիկ խաղերի ամերիկյան թիմի ոսկե մեդալակիրներ, ԱՄՆ սպորտի բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն

Եվրոյի փոխարժեքը նվազել է, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․94 կետով և կազմել 419․65 դրամ, ռուբլին նվազել է 0․0499 կետով և կազմել 4․9314 դրամ

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Կոնվերս Բանկը և Ասիական զարգացման բանկը ստորագրել են մինչև 15 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման փաթեթ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

Անհատ ձեռնարկատիրոջ կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցումը, ինչպես նաև բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի ստացումը հնարավոր է իրականացնել անմիջապես Յունիբանկի մասնաճյուղերում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img