Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի 2016 թ.–ի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի 2016 թ.–ի վարկանիշը։

Հայաստանի բանկային հատվածը նախորդ տարի աշխատել է բարդ պայմաններում` մասնավորապեստնտեսության աճի տեմպի նվազման, բնակչության ցածր վճարունակության և հարկադիր մինչկապիտալիզացիայի ֆոնին։ Այս ամենն ազդել է հայկական բանկերի և դրանց հիմնական ցուցանիշների վրա: Սակայն, 2016 թ.-ի արդյունքներով առևտրային բանկերին հաջողվել է ապահովել երկնիշ աճ:

Բացառություն չի կազմել նաև բանկերի շահույթի ցուցանիշը: Այդպես, ներկայում գործող 17 բանկերից 14-ը 2016 թվականն ավարտել են 33,37 մլրդ դրամի շահույթով, իսկ երեք բանկերի վնասները կազմել են 15 մլրդ դրամ։ Ընդ որում, 2015 թ.–ին Հայաստանում գործող 21 բանկից շահութաբեր են եղել 14-ը (25,6 մլրդ դրամ), իսկ վնասներով` 7-ը (12,5 մլրդ դրամ):

Այսպիսով, բանկերի զուտ շահույթը 2016 թ.–ին կազմել է 18,3 մլրդ դրամ` 2015 թ.–ին գրանցված 13,1 մլրդ դրամի համեմատ` ավելանալով 38,9 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն` շահույթի ցուցանիշով առաջատարների հնգյակում ներառվել են Ամերիաբանկը, Ինեկոբանկը, Արդշինբանկը, Արմսվիսբանկը և Արցախբանկը:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով, երկրում ամենաշահութաբեր բանկը 2016 թ.–ին Ամերիաբանկն է, որի զուտ շահույթը 2016 թ.–ին կազմել է 6,2 մլրդ դրամ (29,1 տոկոսի աճ` 2015 թ.–ի համեմատ)։

Երկրորդը Ինեկոբանկն է` 5,5 մլրդ դրամի շահույթով (14,13 տոկոսի աճ)։

Երրորդը Արդշինբանկն է, որը տարին ավարտել է  4,5 մլրդ դրամ շահույթով և 2,2 անգամ աճով:

Չորրորդ հորիզոնականում Արմսվիսբանկն է` 3,2 մլրդ դրամի շահույթով։ Բանկի շահույթը տարվա ընթացքում աճել է 74,6 տոկոսով։

Առաջատարների հնգյակը եզրափակում է Արցախբանկը։ Բանկի շահույթը նախորդ տարվա արդյունքով կազմել է 2,6 մլրդ դրամ` նախորդ տարվա 4,1 մլրդ դրամ վնասի համեմատ։

Հատկանշական է, որ 2015 թ.-ի շահույթի ցուցանիշով առաջատարների հնգյակը հետևյալն էր` HSBC Բանկ Հայաստան, Ամերիաբանկ, Ինեկոբանկ, Արդշինբանկ ու Արմսվիսբանկ։

ԿԲ-ի կողմից բանկերի կապիտալի նվազագույն չափը 6 անգամ` մինչև 30 մլրդ դրամ, խոշորացնելուց հետո, բանկային շուկայում սկսվել է միջոցների ներգրավման որոնման և միավորման գործարքների գործընթաց: Մինչկապիտալացման երկամյա գործընթացի արդյունքում, հայկական շուկայում 21 բանկից մնացել է 17-ը:

Բանկերի զուտ շահույթի վարկանիշը կազմելու համար աղբյուր է ծառայել «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» տեղեկագիրը։

Այս տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար կարելի է դիմել մարկետինգի բաժին (е-mail: [email protected])։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img