«Յունիբանկը» ներդնում է «Protobase Laboratories» ընկերության նոր CRM համակարգը` հաճախորդների դիմումների գծով

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկը» սկսել է հաճախորդների դիմումների հետ աշխատանքի ավտոմատացումն ու կենտրանոցումը  CRM համակարգի հիման վրա։ Նախագծի գործընկերը «Protobase Laboratories» ընկերությունն է, ում հետ բանկը գործակցում է նորագույն ՏՏ լուծումների ներդրման ուղղությամբ 2013 թվականից, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաճախորդների դիմումների մշակման ժամանակակից համակարգի գործարկումը, որը «Protobase Laboratories»–ի սեփական մշակումն է, թույլ կտա բանկին կարճ ժամկետներում և նվազագույն ծախսերով ստեղծել կոնսոլիդացված տեղեկության ընդհանուր բազա, բարձրացնել կոլեկտիվ աշխատանքի արդյունավետությունը և ապահովել հաճախորդների հետ հետադարձ կապի օպերատիվությունը։

CRM-համակարգը ոչ միայն տեղեկություն է հավաքում, այլ նաև թույլ է տալիս բանկի ստորաբաժանումներին գործել համակարգված և հետևել աշխատանքի արդյունավետությանը։

CRM–համակարգի օգտագործման առավելություններից մեկը նաև բանկի զանազան դիմումների` հայտերի, պահանջների և բողոքների, մշակման ժամկետների էական կրճատումն է, բանկի նկատմամբ հաճախորդի բավարարության և վստահության մակարդակի բարձրացումը։ Ստացված վերլուծության հիման վրա բանկը կկարողանա բացահայտել և վերացնել հաճախորդների դժգոհությունների առաջացման պատճառները, ինչը մանրածախ ուղղվածության բանկի գերակայությունն է հաճախորդների ծառայությունների մատուցումը բարելավելու համար։

CRM-համակարգը կընդունի հաճախորդների դիմումները հաղորդակցման բոլոր ուղիներով` մասնաճյուղերում, էլեկտրոնային հասցեներով, call-center–ի միջոցով, բանկի վեբ–կայքով և սոցցանցերով։

Ներկայում համակարգը թեստավորման փուլում է, իսկ 2017 թվականի փետրվարին արդեն կդրվի արդյունաբերական շահագործման։

«Յունիբանկը» միշտ ակտիվ ներդրումներ է իրականացրել ՏՏ ոլորտում բիզնեսի ծավալների ավելացմանը համապատասխան։ Մանրածախ ուղղվածության դինամիկ զարգացումը, բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնումը և նորագույն ծառայությունների ու լուծումների մշտական ներդրումը հանգեցնում են հզորությունների աճի և բոլոր բիզնես գործընթացներում ՏՏ–ենթակառուցվածքի կայուն աշխատանքի ապահովման անհրաժեշտության։

«Յունիբանկը» 2013 թ.–ից համագործակցում է «Protobase Laboratories» ընկերության հետ։ Համագործակցության շրջանակում բանկում  հաջողությամբ ներդրվել է նաև CRM համակարգի նոր սերնդին պատկանող ProtoCRM համակարգը, որն իրենից ներկայացնում է մանրածախ վարկերի վարկային կոնվեյեր։ Այս CRM համակարգի գործարկման շնորհիվ` «Յունիբանկում» մանրածախ վարկերի մասին հայտերի մշակումը տևում է շուրջ 1 րոպե։ Միայն 2016 թ.–ին բանկում մշակվել է սպառողական վարկերի շուրջ 325 000 հայտ, որից ավելի քան 60%–ը հաստատվել է։

«Protobase Laboratories» ընկերությունը հիմնադրվել է 2011 թ.–ին։ Ընկերությունը գրասենյակներ ունի Մոսկվայում, Մինսկում, Նիկոսիայում, Լոնդոնում։ Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են վարչարարական և ռազմավարական կոնսալտինգը, բիզնես գործընթացների օպտիմալացման և վերաինժեներավորման ոլորտում իրականացվող կոնսալտինգը, ՏՏ կոնսալտինգը։

«Protobase Laboratories» ընկերության վարկային կոնվեյերը նորարարական լուծում է` ֆինանսական կազմակերպություններում վարկավորման բիզնես գործընթացի կառուցման և ավտոմատացման համար։ Այն թուլ է տալիս զգալիորեն արագացնել վարկի տրամադրման մասին որոշման ընդունման գործընթացը, բարձրացնել գործընթացի թափանցիկությունն ու կառավարումը` միաժամանակ նվազեցնելով արտաքին և ներքին խարդախության ռիսկերն ու կրճատելով գործառնական ծախսերը։ Ընկերության վիճակագրության համաձայն, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետությունն ավելանում է միջինը 2,5 անգամ։

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թ.–ին։ Բանկի սպասարկման ցանցը ներառում է 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում։ «Յունիբանկի» բաժնետոմսերը ցուցակվել են NASDAQ OMX Արմենիա բորսայում և ներառվել հիմնական ցուցակում (А)։ 2016 թ.–ի արդյունքներով բանկի ակտիվները գերազանցել են 186 մլրդ դրամը, ընդհանուր կապիտալը կազմել է 35,7 մլրդ դրամ։ «Յունիբանկի» ծառայություններից օգտվում է ավելի քան 320 հազար հաճախորդ։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img