Fri, 30 January
-2.9 C
Yerevan
USD: 378.64 RUB: 4.98 EUR: 451.38 GEL: 140.77 GBP: 520.55

«Protobase Laboratories»–ն ավտոմատացրել է «Յունիբանկ» ԲԲԸ–ում ժամկետանց պարտքերը հավաքելու գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկը» հաջողությամբ ավարտել է ժամկետանց պարտքերի գանձման իրավաբանական փուլի ավտոմատացման աշխատանքներն ու անցել է թեստավորման փուլին։

Համակարգը կոչված է ապահովել բանկի այն ստորաբաժանումների աշխատանքի օպտիմալացումը, որոնք աշխատում են ժամկետանց պարտքերի հետ բոլոր փուլերում` պարտքային պարտականության ստացումից և մինչդատական փուլում պարտքի գանձումից մինչև գործը դատարան ուղարկելը։

Լուծման օգտագործումը թույլ կտա զգալիորեն արագացնել աշխատանքի գործընթացը, ավելացնել ժամկետանց պարտքի գծով վերադարձի մասնաբաժինը և միաժամանակ նվազեցնել պարտքերի սպասարկման ինքնարժեքը։

Գործընթացի ավտոմատացման համար «Յունիբանկը» որոշել է շարունակել համագործակցությունը «Protobase Laboratories» ընկերության հետ, որը նախորդ նախագծերում իրեն դրսևորել է որպես հուսալի և կայուն գործընկեր` հաճախորդին ուղղված ճկուն մոտեցմամբ։

2016 թ.–ի արդյունքում «Յունիբանկի» վարկային պորտֆելը գերազանցել է 118 մլրդ դրամը։ Հաջող գործունեությունը մանրածախ բանկային ծառայությունների ոլորտում և շուկայում ձեռք բերած առաջատար դիրքերը նախատեսում են նաև արդյունավետ աշխատանք պրոբլեմատիվ պարտքերի հետ։

Հենց այդ պատճառով էլ «Յունիբանկը» հատկապես ուշադիր է նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը և ակտիվ ներդրումներ է կատարում ավտոմատացման և արդյունավետության բարձրացման ոլորտում: Գործընթացների ավոտամատացումը թույլ է տալիս մեծ ծավալի տեղեկատվություն մշակել կարճ ժամկետներում, և դրանով իսկ օպտիմալացնել աշխատողների բեռնվածությունը, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և ապահովել ենթաբաժինների աշխատանքների համակարգումը յուրաքանչյուր փուլի մոնիթորինգին զուգընթաց:

«Բանկի կարևորագույն խնդիրներից մեկը պարտքերի բռնագանձման գործընթացի ամբողջական վերահսկողությունն ու կառավարումն է: Ներդնելով պարտքի հավաքման ավտոմատացված համակարգ՝ մենք զգալիորեն արագացնում ենք վարկային գործերի մշակումը, և հնարավորություն ենք ստանում հետևել գանձման գործընթացին, ծրագրել և վերահսկել յուրաքանչյուր ստորաբաժանման աշխատանքի արդյունավետությունը և օպերատիվ հաշվետվություն գեներացնել: Այսպիսի մոտեցումը կավելացնի պարտքերի հավաքման ծավալը և կբարձրացնի ամբողջ գործընթացի արդյունավետությունը», – նշել է «Յունիբանկի» վարչության նախագահի տեղակալ, իրավական սպասարկման և ժամկետանց պարտքի գանձման տնօրեն Օվսաննա Առաքելյանը:

Հիշեցնենք, որ «Պրոտոբեյզ Լաբորաթորիզ» ընկերության հետ գործակցության շրջանակում «Յունիբանկում» հաջողությամբ ներդրվել են մանրածախ վարկերի և առանց գրավի բիզնես վարկերի հայտերի մշակման CRM-համակարգեր, ինչպես նաև բանկն ավտոմատացրել է հաճախորդների դիմումների հետ աշխատանքի գործընթացը: CRM-համակարգերի շահագործումը թույլ է տալիս բանկին մի քանի անգամ ավելացնել աշխատանքի արտադրողականությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև էապես նվազեցնել բանկի օպերացիոն ծախսերը:

«Protobase Laboratories» ընկերությունը հիմնադրվել է 2011 թ.–ին։ Ընկերությունը գրասենյակներ ունի Մոսկվայում, Մինսկում, Նիկոսիայում, Լոնդոնում։ Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են վարչարարական և ռազմավարական կոնսալտինգը, բիզնես գործընթացների օպտիմալացման և վերաինժեներավորման ոլորտում իրականացվող կոնսալտինգը, ՏՏ կոնսալտինգը։

«Protobase Laboratories» ընկերության վարկային կոնվեյերը նորարարական լուծում է` ֆինանսական կազմակերպություններում վարկավորման բիզնես գործընթացի կառուցման և ավտոմատացման համար։ Այն թուլ է տալիս զգալիորեն արագացնել վարկի տրամադրման մասին որոշման ընդունման գործընթացը, բարձրացնել գործընթացի թափանցիկությունն ու կառավարումը` միաժամանակ նվազեցնելով արտաքին և ներքին խարդախության ռիսկերն ու կրճատելով գործառնական ծախսերը։ Ընկերության վիճակագրության համաձայն, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետությունն ավելանում է միջինը 2,5 անգամ։

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թ.–ին։ Բանկի սպասարկման ցանցը ներառում է 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում։ «Յունիբանկի» բաժնետոմսերը ցուցակվել են NASDAQ OMX Արմենիա բորսայում և ներառվել հիմնական ցուցակում (А)։ 2016 թ.–ի արդյունքներով բանկի ակտիվները գերազանցել են 186 մլրդ դրամը, ընդհանուր կապիտալը կազմել է 35,7 մլրդ դրամ։ «Յունիբանկի» ծառայություններից օգտվում է ավելի քան 320 հազար հաճախորդ։-0-

 

 

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն դեկտեմբերին նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև ամենացածր մակարդակը՝ 2021թ․–ի կեսերից ի վեր․ ՀԲ

Հայաստանի Կենտրոնական բանկը 2025 թվականին երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման դրույքաչափը, նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2026» զեկույցումՀայաստանի Կենտրոնական բանկը 2025 թվականին երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման դրույքաչափը, նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2026» զեկույցում

ՎԶԵԲ–ը Հայաստանում 2025թ․–ին ներդրել է ռեկորդային 426 մլն եվրո

2025թ-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 426 միլիոն եվրոյի ռեկորդային ներդրումներ կատարեց Հայաստանի տնտեսությունում՝ 26 ծրագրերի շրջանակներում

Հայաստանի առևտրային բանկերը 2025թ․–ին պետբյուջե են վճարել 162,14  մլրդ դրամ

Բանկերի կողմից վճարված բոլոր միջոցների կառուցվածքում հարկային մարմինների կողմից հավաքված գումարները կազմել են 159,76 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից՝ 2,38 մլրդ դրամ

ՀԲ–ն ներկայացրել է 2025թ․–ին Հայաստանում 3,3% միջին տարեկան գնաճի հիմնական գործոնները

Դեկտեմբերին գնաճն աճել է մինչև 3,3% (տարեկան կտրվածքով)՝ նոյեմբերի 3,1%-ի դիմաց

Հայաստանը երրորդն է ՌԴ–ում գործող բիզնեսի կողմից հաշիվների բացման հարցումների քանակով. NSV Consulting

Ուղղություններից մեկը, որտեղ արձանագրվել է զգալի հետաքրքրություն, եղել է Հայաստանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img