Անելիք Բանկը գործարկել է «Բարև Անելիք» համակարգը

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկն առաջինը հայաստանյան ֆինանսական կառույցներից գործարկել է Facebook-ում հաճախորդների հետ հաղորդակցման ավտոմատացված համակարգ՝ «Բարև Անելիք» ամենաարագ օգնականը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկի Facebook-յան էջին անձնական նամակով գրելով «Բարև Անելիք»` համակարգը ներկայացնում է Բանկի կողմից մատուցվող գրեթե բոլոր ծառայությունների մասին ինֆորմացիան շատ արագ` հաշված վայրկյանների ընթացքում, ընդ որում, հաճախորդներն իրենք կարող են ընտրել իրենց հետաքրքրող ինֆորմացիան:

««Բարև Անելիք» համակարգը գործարկվեց փետրվարի 20-ին և այս կարճ ժամանակահատվածում մեծ հետաքրքրություն առաջացրեց Facebook սոցիալական ցանցում, ինչի մասին են վկայում մեզ ստացված հազարից ավելի նամակները և հաճախորդների բազմաթիվ դրական արձագանքները», – նշել է «Անելիք Բանկի» Մարքեթինգի և հասարակության հետ կապերի ղեկավար Նունե Մելքումյանը:

Նրա խոսքով, համակարգի միջոցով հաճախորդները կարող են ստանալ ոչ միայն բանկի պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվություն, այլև` մի շարք հաճելի և օգտակար տեղեկատվության, ինչպիսիք են օրինակ` օրվա նորություններ ու բանկում թափուր հաստիքները:

Մելքումյանը նաև հավելել է, որ ապագայում «Բարև Անելիքը» կհամալրվի նոր հետաքրքիր հնարավորություններով։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1991 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`« Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով նրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «CreditBank S.A.L.»–ի մասնաբաժինն ավելացել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «CreditBank S.A.L.»–ը դարձել է բանկի 100 տոկոսի բաժնետեր։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD (59,7 տոկոս) և «CreditBank S.A.L.» (40,3 տոկոս)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img