Tue, 10 March
-5.9 C
Yerevan
USD: 377.29 RUB: 4.82 EUR: 436.15 GEL: 137.62 GBP: 503.49

Հայաստանում Ամերիաբանկը կտեղաբաշխի պարտատոմսերի հերթական թողարկումը` 15 մլն դոլար ծավալով

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Ամերիաբանկը կետաղաբաշխի 15 մլն դոլարի պարտատոմսերի հերթական թողարկումը, երեքշաբթի լրագրողներին ասաց  Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։

Նա նշեց, որ եթե առաջ Հայաստանում կապիտալի շուկան թույլ էր զարգացած և որպես ներդրումների հիմնական տեսակ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք դիտարկում էին ավանդները, այլ ոչ թե պարտատոմսերը, ապա այժմ իրավիճակը փոխվում է:

Մասնավորապես, նրա խոսքով, այդ մասին են վկայում Ամերիաբանկի պարտատոմսերի հաջող տեղաբաշխումը` 2016 թ.-ին բանկը առաջին տրանշով տեղաբաշխել է 15 մլն դոլարի ծավալով պարտատոմս` 6,75 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որից հետո 2017 թ.-ի սկզբում տեղաբաշխել է ևս մեկ տրանշ` 5 մլն դոլարի ծավալով և 5,75 տոկոս տարեկան տոկոսադրույքով, իսկ այժմ Կենտրոնական բանկի կողմից հաստատման գործընթաց է անցնում ևս մեկ տրանշ` 15 մլն դոլար ծավալով և 5,6 տոկոս տարեկան տոկոսադրույքով:

«Ակնհայտ է, որ հաճախորդները նոր միտում ունեն` դիտարկել պարտատոմսերը որպես միջոցների ներդրման նոր գործիք: Ընդ որում, բանկի պարտատոմսերի բոլոր տրանշերը մեծ հաջողություն են ունեցել», – ասաց Բարսեղյանը:

Միաժամանակ, նա նշեց, որ կայանալիք էմիսիան արդեն 70 տոկոսով տեղաբաշխված է և ակնկալվում է, որ ցուցակումից հետո կիրացվի երկու շաբաթվա մեջ, ինչը թույլ կտա բանկին մտածել ևս մեկ տրանշի թողարկման մասին, որի ծավալը և տոկոսադրույքն առայժմ սահմանված չեն:

«Պարտատոմսերի շուկան մեծ հեռանկարներ ունի, ր մենք կփորձենք առավելագույնս հավասարակշռեցնել մեր պարտավորությունները հաճախորդների դիմաց», – ասաց Բարսեղյանը:

Ամերիաբանկն ունի պարտատոմսերի երեք թողարկում, որոնցից երկուսը` դոլարային` 15 մլն դոլար և 5 մլն դոլար և մեկ դրամային թողարկում` 1 մլրդ դրամ ծավալով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վաղվանից 10 հազար թոշակառուի տվյալներ ինքնաշխատ եղանակով կբաշխվեն 4 բանկերի միջև․ նախարար

Նախարարը հայտնեց, որ համաձայնագրերն արդեն կնքված են 4 բանկի հետ, և շուտով կսկսվի առաքումների գործընթացը

Հայկական բանկերը տնտեսվարող սուբյեկտներին կվերադարձնեն անկանխիկ POS տերմինալներով ավել գանձված միջնորդավճարները

ՀՀ Բանկերի միությունը հայտարարել է, որ անկանխիկ քարտերով գործարքների վճարների վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշման կիրառման ընթացքում, հատկապես ներդրման սկզբնական փուլում, հնարավոր են տեխնիկական խնդիրներ և անճշտություններ

UBPay-ը և MoneyTO–ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img