ՎԶԵԲ–ը և ԿԲ–ն քննարկում են կապիտալի շուկայի ամրապնդման և տեղական արժույթով վարկավորման հարցերը

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) հինգշաբթի Երևանում քննարկում են տեղական կապիտալի շուկայի ամրապնդումը և և տեղական արժույթով վարկավորումը։

Միջոցառման հիմքում ընկած է 2016թ. մարտին ածանցյալների տեղական շուկայի բարեփոխումների մասին Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը հետևող՝ ՎԶԵԲ-ի և ՀՀ ԿԲ-ի միջև հաջողված համագործակցությունը:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ՀՀ ԿԲ-ի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը կբացի գիտաժողովը «Դրամական շուկան և ածանցյալները՝ Միջազգային և հայաստանյան հեռանկարները» պրեզենտացիայով: Ակնկալվում է, որ միջոցառմանը ներկա կգտնվի ավելի քան 100 մասնակից, այդ թվում` կարգավորողները և շուկայի մասնակիցները, ինչպես նաև միջազգային ֆինանսական հաստատությունների, բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները:

Կոնֆերանսը հիանալի հնարավորություն կընձեռի՝ քննարկելու Հայաստանի կապիտալի շուկայի վերջին զարգացումները և երկրում ավելի ուժեղ և տոկուն ֆինանսական ենթակառուցվածքի մշակմանն ուղղված հետագա քայլերը:

Ածանցյալների շուկայի և իրավական ու կարգավորող դաշտի զարգացումը գիտաժողովի մեկ այլ կարևոր թեմաներից է: Հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանը կարևոր «ուղենիշ» է անցել՝ հաստատելով տեղական ֆինանսական շուկաները կարգավորող օրենքների փաթեթը և արժեթղթերի շուկայի մասին օրենքում փոփոխությունները:

Նոր օրենքը մշակվել է ՎԶԵԲ-ի հետ սերտ համագործակցությամբ: ՎԶԵԲ-ի Բաժնետերերի հատուկ հիմնադրամից ֆինանսավորված փորձագետներն համագործակցել են ՀՀ Կենտրոնական բանկի հետ իրավական բարեփոխումների շուրջ: Ծրագիրը նաև համակարգվել և աջակցություն է ստացել Սվոփերի և դերիվատիվների միջազգային ասոցիացիայի կողմից (ISDA):

ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության ղեկավար Մարկ Դեյվիսը ողջունել է իշխանությունների` տվյալ համատեղ ծրագրի իրագործման վճռականությունը։

«Մենք ողջունում ենք իշխանությունների վճռականությունը՝  իրականացնելու համատեղ մշակված այս ծրագիրը: Մեր նպատակները համընկնում են. բարելավել տեղական կապիտալի շուկայի գործունեությունը, բարձրացնել իրացվելիությունը և օպտիմալացնել կարգավորման գործընթացները՝ խթանելու թողարկման, առևտրային և հեջավորման գործունեությունը»,– ասել է նա։

ՎԶԵԲ-ի՝ Տեղական արժույթի և կապիտալի շուկայի զարգացման թիմը ներկայացնող՝ ծրագրի պատասխանատու Յացեկ Կուբասը հավելել է. «Հետևելով անցած տարի իշխանությունների կողմից իրականացված հաջող բարեփոխումներին, ՎԶԵԲ-ը ցանկանում է շարունակել զարգացնել Հայաստանի կապիտալի շուկան՝ համագործակցելով Կենտրոնական բանկի և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ շուկայի մասնակիցների շրջանում կարողությունների զարգացումն ուժեղացնելու նպատակով, հեջավորման այնպիսի գործիքի օգնությամբ, ինչպիսինն է արտարժույթի և տոկոսադրույքների ռիսկերի կառավարումը:

2010թ. մայիսին ՎԶԵԲ-ը մեկնարկել է իր՝ Տեղական արժույթի և կապիտալի շուկայի նախաձեռնությունը՝ օժանդակելու ՎԶԵԲ-ի տարածաշրջանի որոշ մասերում արտասահմանյան կապիտալից և արտարժութային վարկերից չափազանց կախվածության (որը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում խոցելիության հիմնական պատճառ եր հանդիսանում) նվազեցմանը:

ՎԶԵԲ-ը Հայաստանում հանդիսանում է առաջատար ինստիտուցիոնալ ներդրող՝  ընդհանուր ներդրումները կազմել են ավելի քան 1.13 մլրդ եվրո 157 նախագծերում երկրի ֆինանսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի և կորպորատիվ ոլորտներում: Նախագծերի 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: -0-

 

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img