ՀՀ ԿԲ-ն ապրիլի 1-ը հայտարարել է գործառնական օր բանկերի համար

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԿԲ-ն, հանրապետությունում նախատեսված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, ապրիլի 1-ը հայտարարել է գործառնական օր բանկերի համար, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

«Ի ապահովումն ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան աշխատանքներն իրականացնելու նպատակով, ՀՀ կենտրոնական բանկը 2017 թ. ապրիլի 1-ը հայտարարում է գործառնական օր», – նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես տեղեկացրին մամուլի ծառայությունից, շաբաթ աշխատանքային օր կլինի նաև ԿԲ-ի և բանկերի գործառնական մասնաճյուղերի համար:

Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն Հայաստանում ապրիլի 2–ին, որոնք կլինեն առաջին համապետական ընտրությունները 2015 թ.–ին ընդունված սահմնադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի լրանալուց հետո (2018 թ.–ին)։ Ընտրություններին կմասնակցի 9 քաղաքական կուսակցություն և դաշինք։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img