Հայաստանում մեկնարկել է «Իմ ֆինանսների ամիսը» զանգվածային միջոցառումների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մեկնարկել է «Իմ ֆինանսների ամիսը» զանգվածային միջոցառումների ծրագիրը:

Ինչպես ծրագրի մեկնարկի ժամանակ նշեց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, արդեն չորրորդ անգամ անցկացվող ծրագրի նպատակն է շեշտադրել անձնական ֆինանսների կառավարման հարցերի կարևորությունը և ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը:

Նա նշեց, որ ֆինանսների միամսյակի ընթացքում, որը կտևի մինչև մայիսի 26-ը, Հայաստանի բնակիչներին կներկայացվեն տարատեսակ թեմաներ, այդ թվում` ինչպես արդյունավետ տնտեսել, պլանավորել եկամուտը և ծախսերը, խուսափել պարտքերի կուտակումից, ում դիմել ֆինանսական ոլորտում սեփական իրավունքների պաշտպանության համար, ինչպես խուսափել ֆինանսական խարդախություններից:

«Ծրագրի արդյունավետ իրականացման կարևոր երաշխիքը տարատեսակ ֆինանսական կառույցների ակտիվ ներգրավվածությունն է, որոնք, իրենց կողմից ապահովելով թափանցիկ և անկողմնակալ տեղեկատվություն, նշանակալիորեն բարձրացնում են բնակչության վստահությունը ֆինանսական կառույցների հանդեպ», – ասաց Դարբինյանը` ընդգծելով, որ այս տարի ծրագրի գործընկերներն են Հայաստանի ավելի քան 40 ֆինանսական կազմակերպություններ:

Հայաստանի Կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանն իր հերթին նշեց, որ մեկ ամսվա ընթացքում Հայաստանի բնակիչներին կներկայացվեն ինչպես արդեն ավանդական դարձած միջոցառումները, այնպես էլ` նորույթներ, մասնավորապես, կփոփոխվեն որոշ միջոցառումների ձևաչափերը և կներկայացվեն նորերը:

Միջոցառումների թվում նա նաև նշեց բաց սեմինարների շարքը, որոնք կանցկացվեն Կենտրոնական բանկում, ինֆոգրաֆիկաների, լուսանկարների, նկարների տարատեսակ մրցույթներ, ինչպես նաև առաջին անգամ կանցկացվի նոր վերամշակման մրցույթ «Խնայի’ր փողը` խնայելով բնությունը» նշանաբանով։

Նորությունների թվում Մկրտչյանը նշեց ակումբային քննարկումները, մասնավորապես, նոր` «Անտիկաֆե» ձևաչափով, երբ մեկ բաժակ թեյի շուրջ հնարավոր կլինի քննարկել տարբեր ֆինանսական հարցեր: Բացի այդ կանցկացվի «Ֆինանսական ֆուտբոլ» խաղը, «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ խաղը Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցականների համար, Երևանի և մարզերի ուսանողների միջև միջբուհական բանավեճերի մրցույթը, ինչպես նաև «Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ» խաղը, խնայողությունների թեմայով խաղը:

«Իմ ֆինանսների ամիսը» ծրագիրը իրականացնում են ՀՀ ԿԲ-ն, Ֆինանսական հաշտարարի գրասենյակը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի բանկերի միությունը,  Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսան, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ն, Կենսաթոշակային հյամակարգի իրազեկման կենտրոնը, Գերմանիայի խնայողական բանկերի հիմնադրամի հայկական ներկայացուցչությունը, Հայաստանի առևտրային բանկեր, վարկային կազմակերպությունները և ապահովագրական ընկերություններ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img