«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի` 1,5 մլրդ դրամ արժողությամբ պարտատոմսերը ցուցակվել են NASDAQ OMX Արմենիա բորսայում

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 27-ին NASDAQ OMX Արմենիա բորսայում տեղի է ունեցել «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը, հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը:

Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12.75% արժեկտրոնի տոկոսադրույքով, 24 ամիս շրջանառության ժամկետով 150,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 1,500,000,000 ՀՀ դրամ ծավալով։ Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն FNCAB2 բորսայական հապավմամբ: Պարտատոմսերի (ISIN – AMFNCAB22ER2) համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 1,861,352,596 ՀՀ դրամ:

Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում ընկերությունը ներգրավել է 1,501,239,156 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 10,001.72 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 12.74%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 12.702%:

«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն գրանցվել և լիցենզավորվել է 2006 թվականի մարտին (ՀՀ Կենտրոնական բանկի լիցենզիա թիվ 13): Կազմակերպության հիմնադիրն է «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան կազմակերպությունը, որը 2011թ. նոյեմբերի 1-ին բաժնետոմսերի մի մասը փոխանցել է «ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս Կոոպերատիվ Յու. Էյ.» նիդերլանդական կազմակերպությանը: Ընկերությունն ունի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների լայն ցանց ՀՀ ողջ տարածքում և տրամադրում է բիզնես, գյուղատնտեսական, ինչպես նաև սպառողական վարկեր:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։

Team Holding-ը նախատեսված ժամկետից շուտ տեղաբաշխել է շուրջ 35 մլն դոլար ծավալով պարտատոմսեր․ տնօրեն

Team Holding-ն  առաջին անգամ ավարտել է Հայաստանում կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման ծրագիրը՝ ներգրավելով շուրջ 35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորում

Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին

Յունիբանկը միացել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին (ԱԷՀԱ), որը միավորում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի ընկերություններին և ձևավորում մասնավոր հատվածի միասնական հարթակ՝ ոլորտի խնդիրներն ու կարիքները համակարգելու, պետական և ֆինանսական կառույցների հետ երկխոսությունը զարգացնելու և շուկայի կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը նպաստելու նպատակով։

Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետը բարձր է գնահատել գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը

Դոլարի նկատմամբ իրանական ռիալի փոխարժեքը թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը

Իրանական ռիալը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ հասնելով նոր պատմական նվազագույն ցուցանիշի. Թեհրանի շուկայում ամերիկյան արժույթը վաճառվում էր 1 դոլարի դիմաց ավելի քան 2,5 մլն ռիալ փոխարժեքով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img