«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» 2017 թ.–ի առաջին եռամսյակի տեղեկագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է 2017թ.-ի առաջին եռամսյակի «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» հերթական եռամսյակային տեղեկագիրը։

Տեղեկագիրը կազմվել է ապահովագրական ընկերությունների` պաշտոնապես հրապարակվող և նրանց գործունեությունն արտացոլող ֆինանսական հաշվետվությունների հիման վրա:

«Հայաստանի ապահովագրական ընկերությունները» տեղեկագիրը բաղկացած է մոտ 20 էջում զետեղված աղյուսակային նյութից՝ ներկայացնելով ապահովագրական ընկերությունների գործունեության տարբեր ցուցանիշները և բաղկացած է 9 հիմնական բաժիններից՝ 1. Ապահովագրական ընկերությունների ընդհանուր բնութագիրը, 2. Ակտիվներ, 3. Պարտավորություններ, 4. Կապիտալ, 5. Կանոնադրական կապիտալ, 6. Ապահովագրական ընկերությունների գործունեության ֆինանսական արդյունքները, 7. Դրամական միջոցների ֆինանսական հոսքեր, 8. Շահութաբերության ցուցանիշեր, 9. Կապիտալիզացիայի ցուցանիշներ։

Տեղեկագրում զետեղված տեղեկությունը ներկայացնում է Հայաստանի ապահովագրական ընկերությունների ֆինանսական իրավիճակի ընդհանուր պատկերը և հնարավորություն է տալիս դրանց գործունեության համեմատական վերլուծություն անցկացնել:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թ.-ի մայիսի 1-ից և մասնագիտանում է ֆինանսական, տնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում:

1999թ.-ից «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է «Հայաստանի բանկերի հիմնական ցուցանիշները» եռամսյակային տեղեկագիրը (այսուհետ՝ «Հայաստանի բանկերը»), 2005 թ.-ի մարտից՝ «Հայաստանի վարկային կազմակերպությունները» եռամսյակային տեղեկագիրը, 2008 թ.-ի հուլիսից՝ «Ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշները» եռամսյակային տեղեկագիրը (այսուհետ՝ «Հայաստանի ապահովագրական ընկերությունները»):

Այս տեղեկագրի և գործակալության մյուս ինֆորմացիոն պրոդուկտների ձեռքբերման համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (е-mail: [email protected])։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը «Կողք կողքի» ծրագրի շրջանակում նոր համագործակցություն է սկսել այս անգամ Սևան համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար։

«ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ -ի 1.1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․   Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր...

 Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր

Յունիբանկը և Հայաստանի քառակի չեմպիոն «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբն ընդլայնել են համագործակցությունը․ Բանկը դարձել է ակումբի տիտղոսային հովանավորը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 14–20)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխության, բանկային ֆինանսավորման արժեքի, գնաճի և արժութային շուկայում տիրող իրավիճակի շուրջ

ՀՀ ԿԲ-ն և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի Կենտրոնական բանկը և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img