ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցրել է ավտովարկերի տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել ավտոմեքենաներ ավելի մատչելի` առաջարկելով նվազեցված տոկոսադրույքներով ավտովարկեր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այսուհետ Բանկի հաճախորդները կկարողանան ձևակերպել ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայի ավտոմեքենաների ձեռքբերման վարկեր՝ սկսած 14%-ից։

Բանկը նաև տրամադրում է շուկայում աննախադեպ հնարավորություն՝ արդեն ներմուծված ավտոմեքենաների վարկավորում, որոնք ներկրվել են ՀՀ ավտովարկի հայտի ներկայացումից առաջ 30 օրվա ընթացքում։

Ավտովարկերը տրամադրվում են նվազագույն տոկոսադրույքով՝ 14%, վարկի մարման ժամկետը կազմում է մինչև 5 տարի, գումարը՝ 500 հազարից մինչև 24 մլն ՀՀ դրամ, կանխավճարը՝ սկսած 20%-ից,  ավտոմեքենայի արտադրման առավելագույն ժամկետը՝ 10 տարի։

«Բանկն իր հաճախորդներին առաջարկում է ավտովարկավորման ձևակերպման հետևյալ ակնհայտ առավելությունները․ հայտ ներկայացնելու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ (անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ (հանրային ծառայությունների համարանիշ), իսկ եկամտի մասին տեղեկանքը պահանջվում է միայն այն դեպքում, երբ հաճախորդն աշխատավարձը չի ստանում ՎՏԲ-Հայաստան Բանկում», – նշվում է բանկից ստացած հաղորդագրության մեջ։

Հայտով նախնական որոշումը ընդունվում է նվազագույն ժամկետներում․ առաջնային շուկայի դեպքում՝ մինչև 5 ժամ, իսկ երկրորդային շուկայի դեպքում՝ մինչև 2 աշխատանքային օր։

Ավտոմեքենայի գնահատման համար անհրաժեշտ չէ օգտվել անկախ գնահատող ընկերության ծառայություններից։ Բանկն անվճար անցկացնում է ավտոմեքենայի գնահատումը։

Վարկի ողջ ընթացքում Բանկի կողմից իրականցվում է վարկառուի և ավտոմեքենայի ապահովագրություն։ Վարկ ստանալու համար կարող են դիմել 23 տարեկանը լրացած ՀՀ ռեզիդենտ-ֆիզիկական անձինք։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img