Սևծովյան Առևտրի և Զարգացման բանկի դրամային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2017թ.-ի հուլիսի 14-ին Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը, հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։

Բանկի պարտատոմսերի թողարկումը ներառում է 200,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 8.455% տոկոսադրույքով և 3 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN – AMBSTBB21ER4) բորսայում կշրջանառվեն BSTBB1 բորսայական հապավմամբ:

Հիշեցնենք, որ Բանկի նշված պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի է ունեցել հունիսի 27-ին, որի ընթացքում ընկերությունը ներգրավել է 2,005,573,856.5 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 10,000.13 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 8.4545%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 8.3481%:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img