Thu, 5 March
7.1 C
Yerevan
USD: 377.59 RUB: 4.82 EUR: 438.31 GEL: 138.06 GBP: 504.01

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է MasterCard PayPass քարտերի թողարկումը

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, PayPass անհպում վճարումների եզակի տեխնոլոգիան ամենաժամանակակից, արագ, մատչելի և հուսալի քարտային վճարումների իրականացման եղանակներից մեկն է ողջ աշխարհում: Դրանք ունեն հետևյալ առավելությունները`

Հարմարավետություն․ ոչ կոնտակտային քարտերով վճարումները շատ պարզ են՝ պարզապես պետք է մոտեցնել քարտը է POS-տերմինալին, որը զինված է ոչ կոնտակտային տեխնոլոգիայով, և վճարումը կիրականցվի մեկ վարկյանում։

Արագությունը․ վճարումները կատարվում են ակնթարթորեն՝ POS-տերմինալին մեկ հպումով առանց PIN կոդի մուտքագրման համար ժամանակ կորցնելու (10 000 ՀՀ դրամից ցածր վճարումների դեպքում), առանց ստորագրության և այլն: Ստուգելով դրամարկղում գնումների գումարը, պետք է միայն դիպչել քարտով POS-տերմինալին, և վճարումը կատարված է։

Անվտանգություն․ վճարելու համար քարտը պետք չէ փոխանցել գանձապահին, այսինքն՝ քարտապանը լիովին վերահսկում է վճարման գործընթացը, այդպիսով պաշտպանելով իր քարտի տվյալները և կանխելով հնարավոր խարդախության ռիսկը:

Որակ․ ոչ կոնտակտային քարտերն ավելի հազվադեպ են ենթարկվում մեխանիկական ազդեցության, և, հետևաբար, ավելի քիչ են մաշվում։

MasterCard ոչ կոնտակտային վճարման տերմինալները տեղադրված են ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր խանութում և սպասարկման կետում, որտեղ առկա է PayPass լոգոն (ալիք), հաճախորդները կարող են վճարել MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտով պարզապես տերմինալին հպումով։

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկվող բոլոր MasterCard քարտերը կթողարկվեն ոչ կոնտակտային տեխնոլոգիայով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ-ում նախատեսվում է մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները ներառել ԱՊՊԱ համակարգում. ՆԳՆ

Առաջարկում ենք մոպեդները, տրիցիկլները և  քվադրիցիկլները ևս բերել պարտադիր ապահովագրության դաշտ

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է Mastercard World քարտը

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է իր նոր պրեմիում դասի Mastercard World քարտը, որը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (փետրվարի 23 – մարտի 1)

Անցած շաբաթը Հայաստանի ֆինանսական շուկայում բավականին ակտիվ էր և ներառում էր ֆինանսական կայունության ռիսկերի միջազգային գնահատականի հրապարակումը, վարկային կազմակերպությունների տարեկան ցուցանիշների բացահայտումը և AMX-ում պարտքային հատվածի զարգացումը

Հայկական բանկերը տնտեսվարող սուբյեկտներին կվերադարձնեն անկանխիկ POS տերմինալներով ավել գանձված միջնորդավճարները

ՀՀ Բանկերի միությունը հայտարարել է, որ անկանխիկ քարտերով գործարքների վճարների վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշման կիրառման ընթացքում, հատկապես ներդրման սկզբնական փուլում, հնարավոր են տեխնիկական խնդիրներ և անճշտություններ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img