ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջին անգամ պարտատոմսեր կտեղաբաշխի

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  2017թ.-ի օգոստոսի 18-ին հրապարակային առաջարկի միջոցով սկսելու է տեղաբաշխել  5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Պարտատոմսերը կունենան տարեկան 5,5% եկամտաբերություն,  30 ամիս շրջանառության ժամկետով։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմելու է 100 ԱՄՆ դոլար։

«Սա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից պարտատոմսերի առաջին թողարկումն է, սակայն այսուհետ գործընթացը կկրի շարունակական բնույթ: Սրանով մենք նպատակ ունենք մեր լուման ևս ներդնել մեր երկրի կապիտալի շուկայի զարգացման գործում՝ մշտապես ունենալով ազատ շրջանառվող պարտատոմսեր: Մեր հաճախորդների համար բանկի պարտատոմսերը կլինեն խնայողությունների և ներդրումների այլընտրանք, իսկ տեղաբաշխման արդյունքում բանկի կողմից ներգրավվող ֆինանսական միջոցները կուղղվեն տնտեսության իրական հատվածի վարկավորմանը», – նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի ֆինանսական գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ստյոպա Զաքինյանը։

Մեկ ներդրողը կարող է ձեռք բերել նվազագույնը՝  5, իսկ առավելագույնը՝ 10,000 հատ պարտատոմս։ Պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվելու է ոչ ուշ, քան 2017 թվականի նոյեմբերի  18-ը։

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img