«Յունիբանկ»–ում կատարվող նոր նշանակումներն ուղղված են բանկի հետագա զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկ»–ում նոր նշանակումներն ուղղված են բանկի հետագա զարգացմանը և ֆինանսական շուկայում դիրքերի ամրապնդմանը, նշել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը։

«Յունիբանկ» ԲԲԸ-ի խորհուրդը որոշում է ընդունել բանկի Վարչության կազմում կատարել կադրային փոփոխություններ և բարձրացնել թոփ-մենեջերների պաշտոնները: Բանկի խորհրդի որոշման համաձայն, բանկի վարչության նախագահի տեղակալ, օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը նշանակվել է Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար», – հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Մինչ այժմ Վարչության նախագահի պաշտոնը զբաղեցնող Վարդան Աթայանն ընդունել է բանկի Խորհրդի առաջարկը` ստանձնել «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնը և համակարգել բանկի հետագա զարգացման ռազմավարական խնդիրները:

«Վստահ եմ, որ Վարդան Աթայանի և Մեսրոպ Հակոբյանի հետ մեր հետագա համատեղ աշխատանքի շնորհիվ Յունիբանկը կշարունակի իր առաջխաղացումն ու ընդլայնումը», – նշեց Զաքարյանը։

«Վարչության նախագահի պաշտոնում Վարդան Աթայանի գործունեության 16 տարվա արդյունքում բանկում կատարվել է հսկայական աշխատանք: Մեզ հաջողվել է ստեղծել կառավարման արդյունավետ համակարգ և գրանցել տպավորիչ արդյունքներ ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ բիզնեսի ոլորտներում:

Յունիբանկը Հայաստանում դարձավ առաջին բանկը, որն անցկացրեց IPO, իր բաժնետոմսերը ցուցակեց NASDAQ OMX Armenia բորսայում և բաժնետերերին վճարեց շահութաբաժիններ` 12.9% տարեկան եկամտաբերությամբ», – նշվում է տարածած հաղորդագրությունում», – հայտնում են մամուլի ծառայությունից:

«Վստահ եմ, որ Խորհրդի կազմում Վարդան Աթայանի և որպես Վարչության նախագահ` Մեսրոպ Հակոբյանի հետ մեր համատեղ ակտիվ աշխատանքի շնորհիվ Յունիբանկը հետագայում ևս կշարունակի իր առաջխաղացումն ու ընդլայնումը», – ասաց Գագիկ Զաքարյանը:

Նշվում է, որ Մեսրոպ Հակոբյանն աշխատում է Յունիբանկում 2004թ.-ից, ունի ավելի քան 15 տարվա արդյունավետ աշխատանքային փորձ ՀՀ բանկային համակարգում: Նրա պատասխանատվության շրջանակում էին մասնաճյուղային ցանցի և տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարումը, օպերացիոն գործունեությունը, քարտային բիզնեսը, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաները:

Գագիկ Զաքարյանն ընդգծեց, որ բանկը հավատարիմ է մնում ղեկավարության կազմում սերնդափոխության սկզբունքներին և ձգտում է ստեղծել առաջխաղացման բոլոր անհրաժեշտ պայմաններն այն երիտասարդ մասնագետների համար, որոնք պատրաստ են և կարող են ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն:

«Նշանակման ժամանակ հաշվի ենք առել Մեսրոպ Հակոբյանի աշխատանքի փորձը, արդյունավետությունը և գործարար որակները: Այս որոշումը կայացրել ենք նաև` ելնելով բանկի հետագա ռազմավարական ծրագրից, որն ուղղված է բանկի տեխնոլոգիական հագեցվածության բարձրացմանը և նորարարական լուծումների ներդրմանը», – հավելեց Զաքարյանը:

« 2017թ.-ի երրորդ եռամսյակի տվյալներով, Յունիբանկը դրական ֆինանսական արդյունք է գրանցել բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի ապահովումը: Բանկի ակտիվները գերազանցել են 189 մլրդ ՀՀ դրամը, պարտավորությունները` 153,5 մլրդ ՀՀ դրամը: Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 35,4 մլրդ դրամ», – նշվում է հաղորդագրությունում:

Moody’s Investors Service միջազգային գործակալությունն ընթացիկ տարվա սեպտեմբերին Յունիբանկին շնորհել է B2 վարկանիշը, կանխատեսումը` կայուն:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img