Փոխանցումների ներհոսքը Հայաստան 2017 թ.–ի 10 ամսում աճել է 16,7%-ով, իսկ արտահոսքը` 27%-ով

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով 2017 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստան է փոխանցվել գրեթե 1 397,7 մլն դոլար, ինչը 16,7%-ով ավել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին նշվում է ՀՀ կենտրոնական բանկի կայքում։

Հայաստանից արտերկիր կատարած փոխանցումների ծավալը կազմել է մոտ 814,2 մլն դոլար` 2016 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցված  641,1 մլն դոլարի համեմատ (26,9%-ի աճ): Արդյունքում, 2017 թվականի 10 ամիսների ընթացքում փոխանցումների զուտ ներհոսքը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,8%-ով` կազմելով 583,5 մլն դոլար:

Դրամական փոխանցումների ներհոսքը Ռուսաստանից 10 ամիսների ընթացքում 2016 թվականի նույն ժամանակահատվածի համամեմատ աճել է 17,2%-ով` կազմելով 853 մլն դոլար: Դրամային փախանցումների արտահոսքը հանրապետությունից Ռուսաստան կազմել է 309,7 մլն դոլար` աճելով 10,4 տոկոսով:

Ըստ կենտրոնական բանկի տվյալների, 2016 թվականին դեպի Հայաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է 1 532,8 մլն դոլար (6 տոկոսի անկում), իսկ արտահոսքը` 816,9 մլն (7,3 տոկոսի աճ): Արդյունքում, անցած տարի փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է մոտ 715,9 մլն դոլար (17 տոկոսի անկում): ($1 – 481,54 դրամ)-0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img