ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների 10%-ը նախապես են հերթագրվում մասնաճյուղում սպասարկվելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. 2017թ. վերջին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկեց իր հաճախորդներին օգտվել EarlyOne բջջային հավելվածից՝ մասնաճյուղերում առավել օպերատիվ սպասարկվելու նպատակով: Եվ արդեն հաճախորդների 10%-ը զբաղեցնում են իրենց հերթը նախապես հեռահար եղանակով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«EarlyOne բջջային հավելվածը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին թույլ է տալիս նախապեսհերթագրվել Բանկի նախընտրած մասնաճյուղում` ցանկացած հարմար ժամին: Բանկում սպասարկվելու համար նախապես հերթագրվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսում ներբեռնել EarlyOne բջջային հավելվածը, ընտրել ՎՏԲ-Հայաստան Բանկի կոճակը, նշել Բանկի նախընտրելի մասնաճյուղը, սպասարկման ամսաթիվը, ժամը և հերթագրվել: Ստանալով համապատասխան կոդը` հաճախորդն իր կողմից ընտրված ժամին մոտենում է Բանկ և մուտքագրելով կոդը հերթերի կառավարման տերմինալի էկրանին` ստանում է իր համարով կտրոն և սպասարկվում է ճիշտ նախապես ընտրված ժամին», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Բանկից նշում են նաև, որ նոր հնարավորությունը ոչ միայն խնայում է հաճախորդների ժամանակն, այլ նաև դարձնում է Բանկի մասնաճյուղեր այցելությունն ավելի հարմարավետ: EarlyOne հավելվածի շնորհիվ զգալիորեն նվազել է հաճախորդների կողմից Բանկի մասնաճյուղերում անցկացվող ժամանակը: Ծառայությունից օգտվողհաճախորդների թիվն աճում է օրեցօր` ընդհանուր առմամբ փոխելով Բանկի մասնաճյուղերում բանկային սպասարկման մշակույթը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img