Հայկական բանկերի` 2017թ.–ի ռենքինգն ըստ ակտիվների մեծության

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի բանկերի` 2017 թվականի ռենքինգն ըստ ակտիվների մեծության։

Հայաստանում գործող 17 բանկերի ակտիվների համախառն ծավալը 2017 թվականի արդյունքներով կազմել է 4 362 մլրդ դրամ` 2016 թվականի համեմատ ավելանալով 6.6 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն, ակտիվների մեծությամբ առաջատար բանկերի թվում են` Ամերիաբանկը, Հայբիզնեսբանկը, Արդշինբանկը, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, Ինեկոբանկը։ Միաժամանակ, առաջատար հնգյակին բաժին է ընկել երկրի բանկային համակարգի համախառն ակտիվների ավելի քան կեսը` 55.8 տոկոսը, կամ 2.4 տրլն դրամ։

Ամերիաբանկի ակտիվները, որն այս ցուցանիշով շարունակում է առաջատար մնալ 2013 թվականից, հաշվետու ժամանակահատվածում կազմել են 677.7 մլրդ դրամ` 2016 թվականի համեմատ կրճատվելով 5.8 տոկոսով։ Միաժամանակ, բանկային համակարգի համախառն ակտիվներում դրանց բաժնեմասը կազմել է 15.5 տոկոս։

Ռենքինգի երկրորդ հորիզոնականում Հայբիզնեսբանկն է, որի բաժնեմասը բանկերի համախառն ակտիվներում կազմել է 13.1 տոկոս։ Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում աճել են 42.17 տոկոսով` մինչև 574.9 մլրդ դրամ։

Երրորդ տեղում Արդշինբանկն է ակտիվների` մոտ 13 տոկոսանոց բաժնեմասով։ Միաժամանակ բանկի ակտիվները 2017 թվականին ավելացել են 3.6 տոկոսով` մինչև 568.2 մլրդ դրամ։

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ զբաղեցնում է վարկանիշի չորրորդ տողը` համախառն ակտիվներում 7.1 տոկոս բաժնեմասով։ Բանկի ակտիվները 2017 թվականի ընթացքում աճել են 9.8 տոկոսով` կազմելով 311 մլրդ դրամ։

Ակտիվների մեծությամբ բանկերի առաջատարների հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը, որի բաժինը բանկային համակարգում կազմում է 6.3 տոկոս։ 2017 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 277.8 մլրդ դրամ` 2016 թվականի համեմատ ավելանալով 17.6 տոկոս։

Ինչպես ցույց է տվել «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունը, Հայաստանում գործող 17 բանկերից 12–ը 2017 թվականին ավելացրել է իր ակտիվները։

Բանկային հատվածում նախորդ տարի ակտիվների առավելագույն աճ է ցուցադրել Հայբիզնեսբանկը (42,17%–ի աճ), Բիբլոս Բանկ Հայաստանը ( 32,6%) և Կոնվերս Բանկը (32,3%)։ Միևնույն ժամանակ ակտիվների կրճատման ամենամեծ ցուցանիշն Անելիք բանկինն է (53,3%)։ -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիթքոյնի արժեքը բարձրացել է մինչև 79,5 հազ դոլար մայիսի 15-ից ի վեր առաջին անգամ

Բիթքոյնի արժեքը առևտրաշրջանի ընթացքում բարձրացել է մինչև 79,5 հազար դոլար՝ 2026 թվականի մայիսի 15-ից ի վեր առաջին անգամ, վկայում են Binance հարթակի տվյալները

Հայկական դրամն ամրապնդվել է դոլարի նկատմամբ փոխարժեքը․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 0․1 կետով և կազմել 427․31 դրամ, ռուբլին աճել է 0․02 կետով և կազմել 4․3722 դրամ

Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետ (ՎԻԴԵՈ)

Pink Berry-ի պատմությունը սկսվել է ընդամենը երկու քառակուսի մետր տարածքից և վերանորոգված մեկ սարքից։ Այն ժամանակ ընկերությունը նույնիսկ սեփական արտադրություն չուներ․ պաղպաղակը պարզապես վաճառվում էր փոքրիկ կետում։

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են. ԿԲ

2026 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ ՀՀ արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ օգոստոսի 19-ի համեմատ աճել է 0.3 կետով՝ կազմելով 365.26 դրամ։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (օգոստոսի 17–23)

Հայաստանի ֆինանսական շուկայի շաբաթվա առանցքային իրադարձությունների թվում են բանկային քոմփլայենսի նոր պահանջները, հաշիվների խարդախ օգտագործման դեմ ուղղված միջոցառումները և կապիտալի շուկայի զարգացման հետ կապված որոշումները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img