Գարնանամուտի նվեր կանանց՝ Կոնվերս Բանկից

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը  Գարնանային տոների կապակցությամբ հայտարարում է ավանդական ակցիաների մեկնարկի մասին, որոնցից առաջինի շրջանակ  մարտի 1-ից ապրիլի 7-ը կանայք Կոնվերս Բանկի  մասնաճյուղերում Woman’s պլաստիկ  քարտ կկարողանան ստանալ սպասարկման վճարի 50% նվազեցված գնով (միայն առաջին տարվա համար) և օգտվել վարկային սահմանաչափից, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս Woman’s քարտապանների համար նախատեսված զեղչային և Cashback ակցիաներով: Այս ակցիայի շրջանակում 36 ամիս ժամկետով  և առավելագույնը 1 միլիոն դրամի չափով վարկային սահմանաչափ կարող են ստանալ Բանկի բոլոր Woman’s քարտապանները», – հայտնեցին Բանկից` նշելով, որ Woman’s քարտերը իրենց տեսակով եզակի են Հայաստանում և մշակվել են՝ հաշվի առնելով կանանց նախասիրությունները:

Մասնավորապես, Woman’s պլաստիկ քարտերը մյուսներից տարբերվում են ոչ միայն յուրօրինակ դիզայնով, այլև քարտապաններին հնարավորություն են տալիս օգտվել պարբերաբար կանանց համար գործարկվող պրոդուկտներից, զեղչային և cashback ակցիաներից:

Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 6-ից 8-ը կանցկացվի Կոնվերս Բանկի ավանդական Cashback ակցիան, որից կարող են օգտվել Բանկի բոլոր քարտապանները: Այդ օրերին, կատարելով անկանխիկ  գնումներ բանկի գործընկերխանութներում և վաճառակետերում, հաճախորդները կստանան գործարքի կամ գործարքների գումարի աննախադեպ՝ 25%-ի չափով հետվերադարձ:

«Cashback ակցիան իրականացվում է հավատարիմ հաճախորդներին խրախուսելու նպատակով և Կանանց միջազգային օրվա կապակցությամբ բանկի քարտապաններին շահավետ գնումների հնարավորություն է ընձեռում գործընկերների ցանցում, ուր ներառված են օծանելիքի, հագուստի, կոշկեղենի, զարդերի, աքսեսուարների, նվերների, քաղցրավենիքի և այլ խանութ-սրահներ»,- եզրափակել են Բանկում:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ և այստեղ։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img