Կոնվերս բանկը «Երիտասարդական» մասնաճյուղ է բացել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Տերյան 105/1 hասցեում , տեղի է ունեցել Կոնվերս բանկի Երիտասարդական մասնաճյուղի պաշտոնական բացումը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Նորաբաց «Երիտասարդական» մասնաճյուղում մատուցելու են համապարփակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց: Սակայն հաշվի առնելով մասնաճյուղի տեղակայումը,ինչպես նաև այստեղ մեծ թվով  ուսանողների, երիտասարդ գիտաշխատողների և դասախոսական անձնակազմի սպասարկման հնարավորությունը, հաճախորդներին, նախ և առաջ , առաջարկվելու են երիտասարդների համար մշակված և ներդրված պրոդուկտներ՝ «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիան, վարկային, քարտային պրոդուկտներ, զեղչային և քեշբեք ակցիաներ», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Զուգահեռաբար, բանկը պարբերաբար հանդես է գալու երիտասարդներին, ուսանողներին ուղղված հետաքրքիր, շահավետ առաջարկներով ու ակցիաներով, որոնցից առաջինը մեկնարկել է օրեր առաջ՝ մասնաճյուղի հաճախորդներին հնարավորություն ընձեռելով օգտվել արտոնյալ պայմաններով քարտային պրոդուկտներից, հիփոթեքային, ուսանողական, սպառողական վարկավորումից, շահավետ՝ բարձր տոկոսադրույքով ավանդից և այլն:

«Երիտասարդական» մասնաճյուղում կիրառված են մի շարք նորամուծություններ: Մասնավորապես, Կոնվերս բանկի գլխավոր գրասենյակում տարիներ շարունակ հաջողությամբ գործող Convers Club-ի հաճախորդները հնարավորություն կունենան համանման միջավայրում սպասարկվել նաև «Երիտասարդական»-ում:Հաջորդ նորամուծությունը Մասնաճյուղի առանձնացված Cash Zone-ի առկայությունը, որի դռները բաց են լինելու շուրջօրյա և ցանկացած անձ հնարավորություն է ունենալու իրականացնել արտարժույթի վաճառք, վարկի մարումներ և այլ վճարումներ, քարտային հաշիվներին գումարների համալրում և կանխիկացում», – հայտնում են բանկից:

Կոնվերս Բանկի «Երիտասարդական» մասնաճյուղի հաճախորդների համար ակցիայի մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/yeritasardakan/ հղմամբ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img