ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը բացառիկ ֆինանսավորում է առաջարկում Mercedes Benz-ի մոդելային շարքի համար

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Դայմլեր Կոնցեռնի պաշտոնական ներկայացուցիչ «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը և ԱԳԲԱ Լիզինգը համատեղ իրականացրեցին Mercedes Benz կոմերցիոն ավտոմեքենաների նոր մոդելների շնորհանդեսը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Երկար տարիների գործընկերների՝ այս անգամ մեկնարկած լիզինգային արշավի շրջանակում հաճախորդները կարող են ձեռք բերել Vito Van, Vito Tourer, Sprinter, Sprinter Classic կոմերցիոն դասի մեքենաներն ԱԳԲԱ Լիզինգի կողմից առաջարկվող ֆինանսավորման բացառիկ պայմաններով՝ տարեկան 4.9 % տոկոսադրույքով (ԱՄՆ դոլար), սկսած 10 % կանխավճար, 2 տարի մարման ժամկետով», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց Mercedes Benz-ի ամբողջական կոմերցիոն շարքը, և մենք մեքենաների ձեռքբերման համար լիզինգի միջոցով առաջարկում ենք բացառիկ պայմաններով ֆինանսավորում։ Առաջարկը գործում է ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար»,- իր խոսքում նշեց ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը։

Ավանգարդ Մոթորսը նույնպես ունի հատուկ կոմերցիոն առաջարկ. Սերվիս Փաթեթ, «թրեյդ-ին» տարբերակ, ապահովագրական հատուկ փաթեթ, թափքի վերասարքավորում, թափքի ձևափոխում, ձեռքբերման հատուկ ֆինանսական պայմաններ: Առաջարկը հնարավորություն կընձեռի մոդեռնիզացնել տրանսպորտային պարկը:

Ավանգարդ Մոթորսի տնօրեն Գևորգ Գևորգյանը նշեց․ «Մատչելի գինն ու հուսալիությունը լիովին բնորոշում են նոր մոդելային շարքի կոմերցիոն մեքենաները, որոնք  ամբողջովին  հարմարեցված են  հայաստանյան պայմաններին»:

ԱԿԲԱ Լիզինգը Հայաստանում առաջին գրանցված լիզինգային ընկերությունն է և հանդիսանում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ դուստր ընկերությունը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ –ը ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Բանկի ստեղծումն իրականացվել է եռափուլ ծրագրի միջոցով Ֆրանսիական Credit Agricole բանկի Credit Agricole Consultant խորհրդատվական ծառայության, հոլանդական Rabobank և գերմանական DG-Ագրոպրոգրեսս ընկերությունների հետ համատեղ: Բանկը 2009թ.-ի փետրվարի 26-ից հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ: Ընկերությունը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև հանդիսանում էԴեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.acba.am:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ

Ակբա բանկի խորհուրդը Սոնա Իշխանյանին ընտրել է Ակբա բանկի խորհրդի նախագահի պաշտոնում

ՀՀ-ում շահութահարկի հավաքագրումն աճել է մինչև 265,8 մլրդ դրամ. Փաշինյանը հայտնել է 2017 թ.-ից ի վեր 5,4 անգամ աճի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2026 թվականի ապրիլի20-ի դրությամբ 2025 թվականի համեմատ վճարվել է 265․8 միլիարդ դրամի շահութահարկ։

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2026թ․–ի առաջին եռամսյակի արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի I եռամսյակի արդյունքներով Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշային աղյուսակը

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ. I եռամսյակում պետբյուջե են վճարել 28,65 մլրդ դրամ

Հայաստանի բոլոր 17 գործող առևտրային բանկերը 2026 թ.-ի առաջին եռամսյակում ընդգրկվել են 1000 խոշորագույն հարկատուների ցանկում՝ պետական բյուջե վճարելով ընդհանուր առմամբ 28,65 մլրդ դրամ։

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (ապրիլի 20-26)

 Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է բանկային հատվածի ֆինանսական ցուցանիշների հրապարակման, մակրոտնտեսական ինդիկատորների թարմացման և կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ ազդակների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img