Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի 2018 թ.–ի I եռամսյակի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի 2018 թ.–ի I եռամսյակի վարկանիշը։

Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2018 թ.–ի առաջին եռամսյակի ընթացքում կազմել է 20,1 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 10,7 մլրդ դրամի համեմատ` ավելանալով 87,2 տոկոսով։ Միաժամանակ, հանրապետությունում գործող բոլոր 17 բանկերն առաջին եռամսյակն ավարտել են շահույթով։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն, շահույթի ցուցանիշով առաջատարների հնգյակում են Արցախբանկը, Ամերիաբանկը, Արդշինբանկը, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ու Ինեկոբանկը։

«ԱՌԿԱ»–ի տվյալներով, երկրում ամենաշահութաբեր բանկը հունվար–մարտի գործունեության արդյունքներով Արցախբանկն է, որի զուտ շահույթը կազմել է 2,8 մլրդ դրամ։ Հատկանշական է, որ նախորդ տարվա առաջին երեք ամսում բանկը կրել է 531,6 մլն դրամի վնաս։

Երկրորդ հորիզոնականում է Ամերիաբանկը` 2,56 մլրդ դրամ շահույթով (55,87%–ի աճ)։

Երրորդն Արդշինբանկն է, որը 2018 թ.–ի առաջին եռամսյակում վաստակել է 2,18 մլրդ դրամի շահույթ` ապահովելով 76,27 տոկոսի աճ։

Չորրորդ հորիզոնականում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 2,16 մլրդ դրամ շահույթով` 1,47 մլրդ դրամի համեմատ (46,42 տոկոսի աճ)։

5–րդն Ինեկոբանկն է, որի շահույթը 2018 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 2 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1,7 մլրդ դրամի համեմատ (18,97 տոկոսի աճ)։

Բանկերի վարկանիշը կազմելու համար աղբյուր է հանդիսանում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» տեղեկագիրը։

Այս տեղեկագիրն ու գործակալության մյուս ինֆորմացիոն պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարկետինգի բաժին (е-mail: [email protected])։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փետրվարին Հայաստանի ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը չափավոր է աճել հունվարին գրանցված թռիչքից հետո. Համաշխարհային բանկ

Փետրվարին դեպի Հայաստան ոչ առևտրային դրամական փոխանցումների զուտ ներհոսքը տարեկան կտրվածքով աճել է 5,2%-ով՝ հունվարին արձանագրված 44% թռիչքից հետո։ Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – April 2026» զեկույցում

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2026թ․–ի առաջին եռամսյակի արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի I եռամսյակի արդյունքներով Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշային աղյուսակը

ԱՄՀ–ն 2026թ․–ին բարելավել է Հայաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումը՝ մինչև 5,3%

2025 թվականի հոկտեմբերին հիմնադրամը Հայաստանի տնտեսության աճը 2026 թվականի համար կանխատեսում էր 4,9% մակարդակում

KPMG–ի կողմից «Ռենշին» ընկերության աուդիտը հաստատում է նրա ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը․ֆինանսական տնօրեն

«Ռենշին» ընկերության աուդիտը, որը  հինգ տարի անընդմեջ իրականացվում է «Մեծ քառյակի» մեջ մտնող KPMG ընկերության կողմից, հաստատում է ընկերության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը, ասել է ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստինե Չիչյանը

Ակբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ

Ակբա բանկը թողարկել է միանգամից երկու՝ Mastercard World և Mastercard World Elite պրեմիում դասի քարտատեսակները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img