Thu, 19 February
10.1 C
Yerevan
USD: 377.69 RUB: 4.93 EUR: 446.88 GEL: 141.06 GBP: 512.37

Ինեկոբանկը տեղաբաշխում է 5 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Ինեկոբանկը հայտարարում է 5 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերի առաջին տրանշի թողարկման մասին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ,  դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5,25 տոկոս։

Պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի հունիսի 11-ին՝ ժամը 10։00-ից մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 16։30-ն ընկած ժամանակահատվածում, այն կկատարվի բաց բաժանորդագրության միջոցով:

«Պարտատոմսը ցանկացած պահի հնարավոր է վաճառել երկրորդային շուկայում և, ի տարբերություն ավանդի, որի դեպքում վաղաժամ մարումը ենթադրում է կուտակված տոկոսների վերահաշվարկ, պահպանել ընթացիկ եկամտաբերությունը։ Ներդրողները, մինչև պարտատոմսերի մարումը, հնարավորություն ունեն ընթացիկ շուկայական գներով դրանք վաճառել Մարքեթ մեյքերին։ Մարքեթ մեյքերը ֆինանսական կազմակերպություն է, որը պարտավորվում է ապահովել պարտատոմսի առքն ու վաճառքը պարտատոմսի շրջանառության ամբողջ ընթացքում։ Պետք է ընդգծեմ, որ հաճախորդները կարող են չանհանգստանալ ներդրման ապահովության մասին. հարկման և երաշխավորվածության տեսանկյունից պարտատոմսերը ոչնչով չեն տարբերվում ավանդներից», – նշում է Ինեկոբանկի Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը։

Նրա խոսքով, առաջին տրանշի շրջանակում նախատեսվում է իրականացնել 50000 հատ պարտատոմսի տեղաբաշխում, յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով։

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 3 տարի է, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականցվելու է կիսամյակային պարբերականությամբ։

«Սա Ինեկոբանկի կողմից կապիտալի շուկա մուտք գործելու առաջին քայլն է։ Հետագայում բանկը կլինի էլ ավելի ակտիվ․ «Ծրագրային ազդագրով» նախատեսվում է ևս 15 միլիոն ԱՄՆ դոլարի և մինչև 2,5 մլրդ ՀՀ դրամի թողարկումներ իրականացնել»,– ասվում է հաղորդման մեջ։

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»  կորպորատիվ պարտատոմսերի բորսայական հարթակում:

Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները տեղադրված են «Ինեկոբանկ»  ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ www.inecobank.am, իսկ թղթային տարբերակները ներդրողները կարող են ձեռք բերել՝ այցելելով «Ինեկոբանկ»  ՓԲԸ-ի Գլխամասային գրասենյակ ք.Երևան, Թումանյան 17 հասցեով:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է  կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400,000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչև մի քանի րոպեի։

2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

2017թ.-ին բանկն առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով: -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սոցիալական ծախսերի փոխհատուցման համար էլեկտրոնային ստորագրությունը կմնա պարտադիր. կառավարությունն ընդունեց նախագիծը

Նախորդ տարի կատարված փոփոխություններով էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը

Կառավարությունը կսահմանի չհարկվող եկամուտների ցանկը

Մենք պատրաստվում ենք բերել ևս մեկ նախագիծ, որով կսահմանվեն այն չհարկվող եկամուտների ցանկերը, որոնք ենթակա չեն հայտարարագրման

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի փետրվարի 18-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 17-ի համեմատ, աճել է 0.86 կետով՝ հասնելով 377.69 դրամի

2018թ.-ից հետո հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար վերադարձվել է 300 մլրդ դրամ․ նախարար

2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը շահառուների թիվը կազմել է 70 հազար 520 մարդ, իսկ վերադարձված գումարը՝ 299.3 մլրդ դրամ

«ԹԻՄ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանում բազմաճյուղ գործունեություն ծավալող ընկերություններից մեկը՝ «Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, այսօր պաշտոնապես մուտք է գործում կապիտալի շուկա՝ ցուցակելով պարտատոմսեր Հայաստանի ֆոնդային բորսայում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img