ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է հերթական շուրջօրյա ինքնասպասարկման գոտին

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոսկովյան 35 հասցեում գտնվող նոր գլխամասային գրասենյակի տարածքում (Մոսկովյան և Սպենդիարյան փողոցների խաչմերուկում) բացվել է հերթական շուրջօրյա ինքնասպասարկման գոտին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

24/7 ռեժիմում գործող ինքնասպասարկման գոտին հագեցած  վճարային տերմինալով, որը թույլ է տալիս ինքնուրույն իրականացնել վճարումներ հօգուտ ավելի քան 200 կապի օպերատորների և տարբեր ծառայությունների մատակարարների, այդ թվում՝ կատարել ծառայությունների, ինտերնետ կապի, հեռուստատեսության բաժանորդային վճարումները, մարել վարկային պարտավորությունները, բանկային/քարտային հաշիվները և ավանդները, ապահովագրավճարները, իրականացնել պետական, էլեկտրոնային ստորագրության ակտիվացման, նույնականացման քարտերի վճարումները և այլն, ինչպես ընդունման, այնպես էլ կանխիկացման ֆունկցիայով հագեցած բանկոմատով: Քարտին/քարտային հաշվին կանխիկի համալրում կատարելու դեպքում բանկոմատը հնարավորություն է տալիս մեկ գործարքի ընթացքում մուտքագրել միաժամանակ մինչև 90 թղթադրամ (ոչ թե հատ-հատ, փաթեթով), ընդ որում՝ տարբեր արժեքների, ինչը դարձնում է համալրման գործընթացը ավելի հարմար և արագ: Բացի այդ, բանկոմատի միջոցով հնարավոր է իրականացնել փոխանցումներ ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի, այնպես այլ հայկական և արտասահմանյան բանկերի փոխանցումը հաշված րոպեների ընթացքում հասանելի կլինի ստացողին:

Բանկոմատը հագեցած է նաև կոմունալ վճարումների անկանխիկ վճարման, PIN-կոդի փոխարինման ֆունկցիաներով և այլն:

Այսպիսով, ՎՏԲ-Հայաստան Բանկի 24/7 ռեժիմում գործող ինքնասպասարկման գոտին հնարավորություն է ընձեռում ցանկացած ժամանակ, անկախ Բանկի աշխատանքային ռեժիմից, օգտվել բանկային առավել ծառայություններից: Ընդ որում, գործարքների հիմնական մասը իրականացվում է օնլայն ռեժիմով, ինչը նույնպես մեծացնում է հաճախորդների սպասարկման հարմարավետությունը բանկային ծառայություններից օգտվելիս:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img