Moneyto–ն «Նկարում եմ այս աշխարհը» պատանի նկարիչների մրցույթի գլխավոր հովանավորն է

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./ԱՌԿԱ/. Moneyto.co.uk դրամական առցանց փոխանցումների ծառայությունը «Նկարում եմ այս աշխարհը» պատանի նկարիչների մրցույթի գլխավոր հովանավորն է։ Մրցույթը կազմակերպվել է Լոնդոնում New Style ամսագրի կողմից։

Այս մասին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Մրցույթի հայեցակարգն իր էությամբ մոտ է Moneyto–ի գործունեությանը, քանի որ այս ծառայությունն ընդգրկում է ողջ աշխարհը` օգնելով տարբեր երկրների մարդկանց ստանալ կանխիկ գումար, որն ուղարկվել է Visa և Mastercard բանկային քարտերից։ Moneyto–ն ունի ավելի քան 100000 վճարային կետեր, այդ թվում` Լոնդոնում, որտեղ անցկացվել է ռուսալեզու երեխաների համար կազմակերպված նկարչության մրցույթը։

«Պատանի տաղանդներն աջակցության կարիք ունեն։ Հաճելի է արժանանալ հավանության, սակայն ստեղծագործական մրցույթում հանձնված մրցանակը շատ ավելի լուրջ ձեռքբերում է։ Դա խթան է, որն ավելացնում է մոտիվացիան։ Դա քաջալերանքի քայլ է, որը ստիպում է սկսնակներին հավատալ սեփական ուժերին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հունիսի 26–ին Լոնդոնում գտնվող Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունում։ Moneyto–ի ներկայացուցիչները մատուցել են անակնկալ. նրանք որոշել են լրացուցիչ հանձնել ևս մի մրցանակ, որին արժանացել է տաղանդավոր պատանիներից մեկը։

«Մեր ընկերությանը համահունչ է մրցույթի գաղափարն արահետի մասին, որը ճանապարհ է հարթում ստեղծագործ ուղու և արտերկրում բնակվող ռուսալեզու երեխաների միջև։ Որտեղ էլ որ մենք ապրենք, հայրենիքի հետ կապը մեզ ուժ է հաղորդում։ Այդ պատճառով մեր առաքելությունն է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով յուրաքանչյուր մարդու համար ապահովել մտերիմների հետ ֆինանսական կապի պարզ և հարմարավետ միջոց», – նշել է Moneyto–ի տնօրեն Գալինա Սելիցկան։

Մրցույթի կազմակերպիչները բարձր են գնահատել Moneyto–ի հետ համագործակցությունը։ Մասնավորապես, նրանք նշել են, որ սահմանները ժամանակակից աշխարհում դառնում են ավելի անկայուն, և այս մոտեցում է համահունչ է գլխավոր հովանավորի գաղափարների հետ, որը ևս ջնջում է սահմանները։

Moneyto–ն պատրաստվում է հետագայում ևս հովանավորել ստեղծագործական միջոցառումներ, քանի որ աջակցությունն հենց այն է, ինչով ընկերությունը զբաղվում է շուրջօրյա ռեժիմով։

Ծառայության բազմալեզու տեխնիկական աջակցությունն աշխատում է 24/7/365 ռեժիմով, որպեսզի բարյացակամ և կոմպետենտ ձևով օգնություն տրամադրի Moneyto–ի հաճախորդներին, ովքեր իրենց հերթին ծառայության միջոցով կարող են արագ և նվազագույն միջնորդավճարով նյութական աջակցություն ցուցաբերել հարազատներին և մտերիմներին։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img