ՎՏԲ-Հայաստան Բանկը զգալիորեն նվազեցնում է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./ԱՌԿԱ/.ՎՏԲ-Հայաստան Բանկը, իր հաճախորդներին մատուցվող ծառայությունների և պրոդուկտների պայմանների բարելավման նպատակով, որոշում է ընդունել  զգալիորեն նվազեցնել ՀՀ դրամով հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքները, դրանով իսկ վերջիններս հասանելի դարձնելով հաճախորդների ավելի լայն զանգվածի համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

01.08.2018 թ.-ից  ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցման/վերանորոգման նպատակներով ՀՀ դրամով հիփոթեքային վարկ 2%-ով իջեցված տոկոսադրույքով՝ սկսած 10,4%-ից: Գործում է նաև սկզբնական վճարի լավագույն պայմանը շուկայում՝ սկսած 3%-ից:

ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել վարկ նաև «Բնակարան երիտասարդներին» հիփոթեքային վարկավորման ծրագրով, որի շրջանակներում ՀՀ մարզերից հաճախորդների համար տոկոսադրույքը սկսվում է 3.5%-ից, իսկ Երևան քաղաքից հաճախորդների համար՝ 5.5%-ից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հիփոթեքային վարկը տրամադրվում է ՀՀ  քաղաքացիներին և ռեզիդենտներին։ Վարկառուն վարկը ստանալու պահին պետք է լինի նվազագույնը 21 տարեկան, իսկ վարկի մարման պահին նրա տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը:

ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ։ Վարկի տրամադրման մասին նախնական որոշումը կայացվում է 2 աշխատանքային օրում:

Հիփոթեքային վարկերի տրամադրման մանրամասն պայմաններին և սակագներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով։

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img