«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպություններ» II եռամսյակի տեղեկագիրը

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2018 թ.–ի երկրորդ եռամսյակի տեղեկագիրը։

Տեղեկագիրը կազմված է վարկային կազմակերպությունների` մամուլում պաշտոնապես հրապարակվող ֆինանսական հաշվետվություններից և թողարկվում է եռամսյակը մեկ:

«Հայաստանի վարկային կազմակերպություններ» տեղեկագիրը շուրջ 43 էջանոց աղյուսակային նյութ է և բաղկացած է 11 հիմնական բաժնից` 1. Վարկային կազմակերպությունների ընդհանուր բնութագիր, 2. Ակտիվներ, 3. Պարտավորություններ, 4. Կապիտալ, 5. Շահույթ/Վնաս, 6. Վարկային կազմակերպությունների գործոնեության նորմատիվ ցուցանիշներ, 7. Կապիտալիզացիայի ցուցանիշներ, 8. Շահավետության ու եկամտաբերության ցուցանիշներ, 9. Վարկային կազմակերպությունների ամփոփիչ ցուցանիշներ (ընդհանրացում), 10. Վարկային կազմակերպությունների արդյունավետության ամփոփիչ ցուցանիշներ, 11. Վարկային կազմակերպությունների հիմնական ծառայությունները:

Տեղեկագրում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ներկայացնել Հայաստանի վարկային կազմակերպությունների և դրանց գործունեության համեմատական վերլուծություն անցկացնել: Պրոդուկտը պարունակում է նաև կազմված աղյուսակի տեխնիկական ու մեթոդաբանական մեկնաբանությունները:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թ.-ի մայիսի 1-ից և մասնագիտանում է ֆինանսական, տնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում: 1999թ.-ից «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է «Հայաստանի բանկերի հիմնական ցուցանիշները» եռամսյակային տեղեկագիրը (այժմ՝ «Հայաստանի բանկեր»), 2005 թ.-ի մարտից՝ «Հայաստանի վարկային կազմակերպությունները» եռամսյակային տեղեկագիրը, 2008 թ.-ի հուլիսից՝ «Ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշները» եռամսյակային (այժմ՝ «Հայաստանի ապահովագրական ընկերություններ»)։ –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img