Պպաշտոնապես վերաբացվեց Կոնվերս բանկի «Գյումրի» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 15-ին կայացավ Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությունը, որին ներկա էին հյուրեր Շիրակի մարզպետարանից, ՏԻՄ-երից, բիզնես համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Կոնվերս Բանկի խորհրդի և Տնօրինության անդամներ:

Մասնաճյուղը գործում է նոր՝ ք.Գյումրի, Երևանյան խճյուղի 7/7 հասցեում:

«Սա Կոնվերս Բանկի թվով երկրորդ մարզային մասնաճյուղն է, որի բացումը տեղի է ունենում այս տարի: Տեղափոխությունից հետո «Գյումրի» մասնաճյուղում ստեղծվել են բոլոր պայմանները հաճախորդներին լավագույն պայմաններում բարձրակարգ,  համապարփակ բանկային ծառայություններ մատուցելու համար»,- ասաց  Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

«Տարածաշրջանային ցանցի ընդլայնումը՝ նոր մասնաճյուղերի գործարկումը, գործող մասնաճյուղերի վերանորոգումն ու պայմանների բարելավումը, պրոդուկտների և ծառայությունների հասանելիությունը հաճախորդներին Կոնվերս Բանկի գործունեության առաջնահերթություններից են: Մինչև տարեվերջ Բանկը նախատեսվում է ևս  մեկ մասնաճյուղի գործարկում», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ներկայում Շիրակի մարզում  Կոնվերս Բանկն ունի 3 մասնաճյուղ: Մարզում  իրականացված վարկային ներդրումների պորտֆելը գերազանցում է 12.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը:

«Առաջիկա տարիներին մարզում բանկի գործունեության առաջնահերթություններից կլինի փոքր ու միջին բիզնեսի և բնակչության հիփոթեքային վարկավորումը: Բանկն իր վարկային առաջարկները կհամապատասխանեցնի տարածաշրջանի զարգացման բնորոշ ոլորտների պահանջներին՝ նախագծելով առավել մրցունակ, հարմարեցված վարկային պրոդուկտներ: Դրանք են տուրիզմի ենթակառուցվածքների կառուցումը, վերականգնումը, տարատեսակ ծառայությունները, գյուղատնտեսական արտադրությունները:  Շիրակի մարզում մենք արդեն իսկ ֆինանսավորել ենք ժամանակից, խոշոր ջերմոցային տնտեսության կառուցման նախագիծ, որն արդեն մեկ տարի է, ինչ հաջողությամբ գործում է: Նման ծրագրերը շարունակական են լինելու»,-, նշեց Արթուր Հակոբյանը:

Կոնվերս Բանկի <»Գյումրի» մասնաճյուղի վերաբացումից հետո Բանկի ներկայացուցիչներն ու հյուրերը այցելել են Գյումրու Թատերական հրապարակ՝ մասնակցելու «Արգենտինական  տանգոյի շաբաթ»-ի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img