ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 87 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի առևտրային բանկերը սեպտեմբերի 10–ից 14-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 87 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 484,47 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել 16,8 մլն եվրո և մոտ 1350,4  մլն ռուբլի, համապատասխանաբար, 561,52 դրամ և 6,94 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Միևնույն ժամանակ, ներբանկային շուկայում վաճարվել է մոտ 90,7 մլն դոլար, 17,4 մլն եվրո ու 713,8 մլն ռուբլի, համապատասխանաբար, 485,89 դրամ, 564,61 դրամ ու 7,03 դրամ կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, սեպտեմբերի 3–ից 9–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 84,2 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 47,2 մլն դոլար ($1– 485,09 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img