«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2018թ. երրորդ եռամսյակի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2018 թվականի երրորդ եռամսյակի մամուլի վարկանիշը, որի արդյունքներով, առաջատարներն են` 1. ՎՏԲ–Հայաստան բանկը, 2. Արարատբանկը, 3. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, 4. Յունիբանկը և 5. Արդշինբանկը։

2018 թվականի երրորդ եռամսյակում բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 753,8` 2017 թ.–ի երրորդ եռամսյակի ցուցանիշի համեմատ նվազելով 3,9 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2017 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 784,4)։

Միաժամանակ, 2018 թ.–ի  երկրորդ եռամսյակի համեմատ, բանկերի ԸՎՑ–ն նվազել է 30,5 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2018 թ.–ի արկրորդ եռամսյակում կազմել է 789,4)։

Հինգ առաջատար բանկերի ընդհանուր վերջնական վարկանիշը 2018 թ.–ի երրորդ եռամսյակում,  2017 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է` 535,8 –ից  մինչև 487,1 (ԸՎՑ–ն 2018 թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 789,4)։

Հինգ առաջատար բանկերի ընդհանուր մասնաբաժինը մամուլի վարկանիշի ընդհանուր ծավալից կազմել է 61 տոկոս (ԸՎՑ–ն 2017 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 67%, իսկ 2018 թ–ի երկրորդ եռամսյակում` 73%)։

Տեղեկատվական արձագանքներն առանձնացնելու համար «ԱՌԿԱ» գործակալությունն օգտագործել է «Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ», «Հայկական Ժամանակ», «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Ժամանակ», «Ժողովուրդ» տպագիր լրատվամիջոցների նյութերը։ Էլեկտրոնային աղբյուրներից ընտրվել են Panarmenian–ը, ARKA–ն, Newsarmenia–ն, Armbanks–ը, Banks–ը, Arminfo–ն, Finport–ը, Panorama–ն, Lragir–ը.

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ» տեղեկագրում (#03 (35), 2018 թ.–ի երրորդ եռամսյակ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կխստացնի ԵԱՏՄ երկրներ կանխիկ ռուբլու և ոսկու դուրսբերման սահմանափակումները

ՌԴ նախագահի հրամանագիրը, որն ապրիլի 1-ից սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության երկրներ կանխիկ ռուբլու և ոսկու արտահանման վրա, շուտով կխստացվի, քանի որ դա պահանջում է պրակտիկան

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 21–27)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է կարգավորող համագործակցության զարգացման, արտարժութային գործառնությունների թվայնացման և կապիտալի շուկայի գործիքների ընդլայնման շուրջ:

ՀՀ ԿԲ-ն և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի Կենտրոնական բանկը և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

ՀՀ-ն առաջարկել է ՎԶԵԲ-ին ընդլայնել ՓՄՁ-ների աջակցությունը՝ արտահանման դիվերսիֆիկացման նպատակով

Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությունը պայմանավորվել են առաջ մղել համագործակցության օրակարգը։

Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր (ՎԻԴԵՈ)

«Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img