Յունիբանկում անհատական պահատուփեր կարելի է վարձակալել սկսած 2 250 ՀՀ դրամից

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի /ԱՌԿԱ/. Յունիբանկի հազարավոր հաճախորդներ արդեն իսկ գնահատել են անհատական պահատուփերի հարմարավետությունն ու ապահովածությունը: Անհատական պահատուփը ոսկերչական իրերի, կարևոր փաստաթղթերի կամ կանխիկ գումարի պահպանության ամենահարմար և ապահով տարբերակներից մեկն է:

Յունիբանկում անհատական պահատուփ կարելի է վարձակալել 7 օրից մինչև 1 տարի ժամկետով: Վարձակալման Ճկուն ժամկետները պայմանավորված են հաճախորդների ցանկությամբ: Հաճախորդը կարող է այն վարձակալել կարճ ժամկետով` մեկնելով գործուղման կամ ճամփորդության, կամ էլ` երկարաժամկետ, մշտապես օգտվելով ծառայությունից:

«Բանկն առաջարկում է երեք չափսի պահատուփեր` 110x220x480 մմ, 200x220x480 մմ և  200x450x480 մմ: Պահատուփերի վարձույթի գինը մատչելի է բնակչության ամենալայն շրջանակին: Մինչև 31.10.2018թ.-ը Յունիբանկի չորս մասնաճյուղերում` «Աճառյան», «Կենտրոն», «Գարեգին Նժդեհ» և «Գյումրի» պահատուփեր կարել կլինի վարձակալել 50% զեղչով` սկսած  2 250 ՀՀ դրամից մինչև 22 500 ՀՀ դրամ», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի հնարավորինս շատ հաճախորդներ տեղեկացված լինեն անհատական պահատուփերի վարձակալման ծառայության մասին», – նշում է Յունիբանկի կոմերցիոն բիզնեսի զարգացման ղեկավար Գառնիկ Սարգսյանը: – Կա կարծրատիպ թե անհատական բանկային պահատուփը շքեղություն է: Իրականում դա բավականին մատչելի և հարմար տարբերակ է թանկարժեք իրերի պահպանման համար: Մեր ակցիայի շրջանակներում հաճախորդները կարող են վարձակալել պահատուփը կես գնով և համոզվել թե որքան հարմար և ապահով է այս ծառայությունը»:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img