Դրամական փոխանցումները դեպի Հայաստան աճել են հոկտեմբերին 8,6%-ով

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց հաշիվներին ոչ առևտրային նպատակներով 2018 թ.-ի հոկտեմբերին փոխանցվել է ավելի քան 177,1 դոլար, ինչը 8,6%-ով ավեի շատ է, քան 2017 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այդ մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում:

Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, միայն հոկտեմբերին դրամական փոխանցումների ծավալն աճել է 16,7 տոկոսով կամ 25,4 մլն դոլարով:

Հայաստանից դեպի արտերկիր փոխանցումների ծավալները կազմել են 121,4 մլն դոլար` անցած տարվա նույն ժամանակահատվածի 107,5 մլն դոլարի համեմատ` աճելով 12,9%-ով (աճը մեկ ամսում կազմել է 22,7 տոկոս): Արդյունքում, 2018 թ.-ի հոկտեմբերին զուտ ներհոսքի ծավալները` 2017 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 0,32%, կազմելով 55,6 մլն դոլար (աճը մեկ ամսում կազմել է 5,5 տոկոս):

Դրամանակն փոխանցումների ներխոսքը Ռուսաստանից 2018 թ.-ի հոկտեմբերին` 2017 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 10,2%-ով` կազմելով 97,1 մլն դոլար (աճը մեկ ամսում կազմել է 2,6%): Երկրից դրամական միջոցների արտահոսքը դեպի ՌԴ աճել է 36,6 տոկոս` մինչև 59,6 մլն դոլար (աճը մեկ ամսում կազմել է 10,9 տոկոս):

Ըստ ԿԲ տվյալների, դրամական փոխանցումների ներհոսքը 2017 թ.-ին կազմել է 1 756,4 մլն դոլար (14,5%-ի աճ), իսկ արտահոսքը` 1 024,9 մլն (25,4%-ի աճ): Արդյունքում զուտ ներհոսքը անցած տարվա տվյալներով կազմել է մոտ 731,5 մլն դոլար (2,2%– աճ): (1 դոլարը 485.12 դրամ փոխարժեքով). –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img