Unibank Privé-ն ԱՊՀ երկրներում ճանաչվել է լավագույնը private banking&wealth management ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Unibank Privé-ն արժանացել է SPEAR’S Russia Wealth Management Awards 2018 մրցանակի ԱՊՀ երկրներում private banking-ի ոլորտում հաճախորդների լավագույն սպասարկում կազմակերպելու համար:

SPEAR’S Russia հեղինակավոր ամսագրի փորձագետների կողմից բանկի աշխատանքի որակի բարձր գնահատումը հաստատում է Unibank Privé-ի ձեռքբերումները կապիտալի կառավարման և անհատական բանկային սպասարկման ոլորտում, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2018թ.-ի դեկտեմբերի 17-ին Et Cetera-ում Մոսկվայում: Մրցանակը հանձնվել է Յունիբանկի հիմնադիրներ Գեորգի Պիսկովին և Գագիկ Զաքարյանին:

Unibank Privé-ն ակտիվ զարգացնում է private banking-ի ուղղությունը Հայաստանում և ընդլայնում է իր ծառայությունները ԱՊՀ և եվրոպական երկրներում:  Հաճախորդներին գրավում են երկարատև վստահելի հարաբերությունները, բարձրորակ սպասարկումը և անհատական մոտեցումը:

Այս ուղղության զարգացման հեռանկարների մասին վկայում են  թվերը` 2018թ.-ին, նախորդ տարվա ցուցանիշիհամեմատ, Unibank Privé-ի կողմից կառավարվող ակտիվների ծավալըկ րկնապատկվել է, իսկ հաճախորդների քանակը` եռապատկվել:

«SPEAR’S Awards 2018 մրցանակը Unibank Privé-ի ձեռքբերումների, ինչպես նաևՀայաստանում և  արտերկրում մեր հաճախորդների սպասարկումը լավագույնս կազմակերպելու մեր ձգտման ապացույցն է:  Unibank Privé- ն վստահելի գործընկեր է, որին կարելի է դիմել ցանկացած իրավիճակում, լինի դա ֆինանսական խնդիր թե lifestyle management-ին առնչվող հարց: Մեր թիմը հպարտ է հաղթանակով և շնորհակալ բարձր գնահատականի արժանանալու համար», – նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Unibank Privé հաճախորդների սպասարկումն իրականացվում է ամենաբարձր մակարդակով Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում գտնվող ժամանակակից և հարմարավետ գրասենյակում:

Unibank Privé-ն հաճախորդներին առաջարկում է կապիտալի կառավարում և ներդրումային ռազմավարության մշակում: Հաճախորդի համար մշակվում է անհատական ​առաջարկ, որը ենթադրում է ներդրումների դիվերսիֆիկացիա ավանդներում, պարտատոմսերում և բաժնետոմսերում:

Բարձրակարգ կոնսյերժ ծառայությունը և անհատական մենեջերը, որը պատրաստ է աջակցել ցանկացած իրավիճակում, զգալիորեն խնայում են հաճախորդների ժամանակը շրջագայության, գործուղումներ, արտասահմանում երեխաներին ուսումը կազմակերպելու ժամանակ:

«Մեր հաճախորդները շատ բարձր պահանջներ ունեն բանկի սպասարկման և բանկի հուսալիության նկատմամբ: Մենք մշտապես բարելավում ենք մեր առաջարկությունները, որպեսզի լրացուցիչ առավելություններ ապահովենք մեր հաճախորդների համար: Մենք ուրախ ենք, երբ հաճախորդները դիմում են մեզ ոչ միայն ֆինանսական հարցերով, այլ նաև` այցելում են Unibank Privé-ն մեկ բաժակ թեյի շուրջ տարբեր թեմաներով զրուցելու նպատակով: Շնորհակալ ենք SPEAR’S Russia-ին մեր աշխատանքը բարձր գնահատելու համար», – ասում է Unibank Privé մասնաճյուղի կառավարիչ Աննա Հարությունյանը:

Հաճախորդների համար կա նաև հատուկ առաջարկ. անդամակցության հնարավորություն Privé փակ ակումբին, որի անդամներին առաջարկվում են լրացուցիչ արտոնություններ և հաճելի մթնոլորտ շփման համար: Թեմատիկ և տոնական միջոցառումներին Privé-ի ակումբի  անդամներն այցելում են մեծ հաճույքով իրենց ընտանիքների և մտերիմների հետ:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img