ՎՏԲ-Հայաստան Բանկն այժմ ունի բանկոմատ նաև «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդների և Հայաստան ժամանող քաղաքացիների հարմարավետության բարձրացման նպատակով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում տեղադրել է ժամանակակից բանկոմատ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Այսուհետ, Բանկի հաճախորդներն ու Հայաստանում վայրէջք կատարող քաղաքացիները կունենան հնարավորություն կատարել իրենց բանկային գործարքները անմիջապես օդանավակայանում տեղադրված բանկոմատի միջոցով:

«Օգտագործելով ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր բանկոմատը, կարող եք օգտվել հետևյալ ծառայություններից. քարտի մնացորդի հարցում, գումարի կանխիկացում, սեղմ քաղվածքի ստացում, քարտից քարտ փոխանցումներ ցանկացած Visa և Mastercard քարտերին` թողարկված ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից, կոմունալ վճարումներ, քարտի PIN-ի փոփոխություն», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է հետագայում ևս ընդլայնել իր բանկոմատների ցանցը, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում`2019 թ. ավարտին թիվը հասցնելով մինչև 200-ի:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img