Հայաստանն ԱՄՀ–ից կարող է ստանալ 250մլն դոլարի ֆինանսավորում բարեփոխումներ իրականացնելու համար. Fitch

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը կարող է Հայաստանին տրամադրել 250մլն դոլարի ֆինանսավորում նոր կառավարության բարեփոխումներին աջակցելու և արտաքին ցնցումների նկատմամբ կայունության բարձրացման համար Stand-By Arrangement (SBA) վարկավորման աջակցության նոր եռամյա ծրագրի շրջանակում։ Այս մասին հաղորդում է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, ֆինանսավորման տրամադրման պայմանավորվածությունը հրապարակվել է ԱՄՀ–ի կողմից փետրվարի 26–ին։ Ակնկալվում է, որ ԱՄՀ գործադիր խորհուրդը կքննարկի համաձայնագիրը մայիսին։

Fitch–ը փաստում է, որ ԱՄՀ–ի հետ նախատեսված համաձայնագիրը հաստատում է, որ նոր կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները համապատասխանում են գործակալության սպասումներին, որոնք վերաբերում են խելամիտ ֆիսկալ քաղաքականության իրականացմանն ու բարեփոխումներին ուղղված մոտեցմանը։

Գործակալությունից նշում են, որ ՀՀ կառավարության քաղաքականությունն ուղղված է կայուն աճի պահպանմանը, բյուջեի համախմբմանն ու խոցելիության արտաքին գործոնների մեղմմանը։

«Միջազգային ֆինանսական ինստիտուտներից և գործընկերներից ցուցաբերվող աջակցությունը բարձրացնում է վստահությունը Հայաստանի քաղաքականության նկատմամբ։ Դա կարևոր է` հաշվի առնելով սուվերեն պարտքի արտաքին լիկվիդայնության համեմատաբար ցածր մակարդակն ու բյուջետային համախմբման կանխատեսելի և հետևողական ռազմավարության դերակատարությունը պարտքի դինամիկայի կայունացման գործում», – կարծում են Fitch–ի վերլուծաբանները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25–ին ընդունել է ԱՄՀ գործադիր խորհրդի ղեկավար Ռիչարդ Դորնբոշին, ով ներկայացնում է Հայաստանն ԱՄՀ–ում։ Դորնբոշի խոսքով, Հայաստանը հուսալի գործընկեր է ԱՄՀ–ի համար, և հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել երկրի կառավարությանը տարբեր ուղղություններով նախաձեռնած բարեփոխումներում հաջողության հասնելու համար։

Փետրվարի 23–ին ԱՄՀ–ն, հիմնադրամի հայկական առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեի գլխավորությամբ, ՀՀ կառավարության հետ քննարկել է «կանխարգելիչ» ֆինանսավորման ծրագիրը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img