Յունիբանկը և FMO–ն 10 մլն դոլար կուղղեն Հայաստանում կանանց ձեռնարկատիրության աջակցությանը

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է կանանց ձեռնարկության օժանդակությանն ուղղված ծրագրի շրջանակում 5 մլն դոլարի վարկային միջոցների առաջին տրանշը։ Ավելի քան 500 կին գործարարներ ստացել են իրենց բիզնեսի զարգացման և ընդլայնման վարկեր։ «Կանայք բիզնեսում» ծրագիրը Յունիբանկն իրականացնում է FMO Նիդեռլանդական զարգացման բանկի հետ համատեղ։

«Ձեռնարկությունների ղեկավարություն ստանձնող կանանց թիվը մշտապես աճում է»,– պնդում է «Յունիբանկի» վարչության անդամ, կորպորատիվ ուղղության և վաճառքների զարգացման տնօրեն Դավիթ Պետրոսյանը։ – Մենք համոզվել ենք, որ կանանց գործարար նախաձեռնությունների ֆինանսավորման ծրագրերն արդյունավետ են և նշել ենք մեր առաջարկի աճող պահանջարկը։
 

Յունիբանկն ակտիվ աջակցում է փոքր բիզնեսին և առաջարկում է նրանց կարիքների համար հատուկ մշակված պրոդուկտներ։


Grant Thornton International–ի` աշխարհի 36 երկրների ընկերությունների կազմած հարցման արդյունքներով կազմած զեկույցի համաձայն, 2017 թվականին Հայաստանի ընկերությունների ղեկավար պաշտոնների 31%–ը, այսինքն` մեկ երրորդը, զբաղեցնում էին կանայք։ Եթե 2016 թվականին կանանց բաժին էր ընկնում ղեկավար պաշտոնների 26 տոկոսը, ապա 2018 թվականի արդյունքներով, կանանց մասնաբաժինը ղեկավար պաշտոններում կազմում էր արդեն 32 տոկոս։

Հաշվի առնելով այդ ծրագրի նկատմամբ բիզնես ներկայացուցիչների բարձր հետաքրքրությունը` «Յունիբանկը» կշարունակի համագործակցել FMO–ի հետ, որի շրջանակում նիդեռլանդական բանկն առաջիկայում կհատկացնի 5 մլն դոլարի երկրորդ տրանշը։ Վարկավորկան արտոնյալ պայմաններից կարող են օգտվել ամենատարբեր ոլորտների` առևտրի, բժշկության և զբոսաշրջության, հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ոլորտների ընկերությունների կին–ղեկավարները։

Վարկի տոկոսադրույքը կազմում է տարեկան 10.5 տոկոս։
 
««Յունիբանկը» խանդավառությամբ օժանդակում է կանանց բիզնեսի զարգացման և սեփական ծրագրերի իրագործման ոլորտոմ։ Մեր ծրագրի արդյունավետությունը ոչ միայն վարկավորման շահավետ պայմաններն են։ Մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի բիզնեսին։ Տոներին ընդառաջ շնորհավորում եմ բոլոր կանանց մարտի 8–ի առթվ և հաջողություն մաղթել։ Թող ձեր կողքին միշտ լինի հավատարիմ ուս, որին կարելի է հենվել։ Հնարավոր է` այդ ուսը ձեզ համար կդառնա «Յունիբանկը»»,– նշել է Դավիթ Պետրոսյանը։
 
«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–
 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img