Հայաստանի բանկերի միությունը կզբաղվի բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմամբ

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./ԱՌԿԱ/.  Հայաստանի բանկերի միությունը կակտիվացնի իր գործունեությունը` հայկական բանկերի մասին հասարակության շրջանում առկա թյուր կարծիքը փոխելու համար։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ, Ամերիաբանկի տնօրինության նախագահ–գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Նրա խոսքով, մարդիկ կարծում են, թե բանկային համակարգը բարձր եկամտաբերություն ունեցող ոլորտ է։ Նա պարզաբանեց, որ վերջին երկու տարվա ընթացքում թյուր կարծիք է ձևավորվել հասարակության մոտ, թե բանկերն ավելի շատ խաբում են իրենց թանկ վարկերով, ավելի վատ վիճակի մեջ են գցում հասարակությանը, գույք են ձեռքերից վերցնում։


Այս կապակցությամբ Հանեսյանն ընդգծեց, որ երբ համեմատում ենք հարևան երկրների հետ, պարզ է դառնում, որ Հայաստանի բակային համակարգը շատ համեստ եկամուտ է ստանում` մոտ 8%, իսկ նախորդ տարիներին կազմել է անգամ 5%»,

ՀԲՄ ղեկավարը նշեց, որ բանկերի աշխատանքի մասին թյուր կարծիքը պայմանավորված է նաև նրանով, որ որոշ քաղաքացիներ վարկի անհրաժեշտության դեպքում դիմում են միջնորդների, իսկ վերջիններն էլ գանձում են շատ մեծ միջնորդավճարներ։

«Միջնորդները, ոչինչ չանելով, ստանում են 40%–անոց միջնորդավճար, հաճախորդի փոխարեն պարզապես լրացնում են թղթերը, որոնք հաճախորդն էլ կարող է լրացնել։ Դրա պատճառով վատանում է բանկի հեղինակությունը, կարծիք է ձևավորվում, թե իբր դա բանկի տոկոսներն են։ Նրանք նույնիսկ չեն հասկանում, որ այդ կազմակերպությունները որևէ կապ չունեն բանկի հետ», – ասաց նա։

Հանեսյանը կարծում է, որ այս ամենը վկայում է բնակչության ֆինանսական անգրագիտության մասին։ Այս կապակցությամբ նա հայտարարեց, որ ՀԲՄ–ն ընթացիկ տարում նախատեսել է մի շարք միջոցառումներ, որոնք կապված են ֆինանսական գրագիտության բարձրացման հետ։

Այս համատեքստում Հանեսյանը կարևորեց ԶԼՄ–ների հետ հանդիպումները, ինչը հնարավորություն է տալիս պարզ լեզվով ներկայացնել բանկային համակարգը, պատմել ոլորտի զարգացման, տնտեսության մեջ դրա նշանակության և հասարակության բարեկեցությանն աջակցելու մասին։  ՀԲՄ ղեկավարը նաև ավելացրեց, որ կազմակերպվելու են ոչ միայն հաճախակի հանդիպումներ ԶԼՄ–ների հետ և մամուլի ասուլիսներ, այլև մի շարք միջոցառումներ դպրոցներում, ինչպես նաև միջոցառումներ` նախատեսված բնակչության լայն շերտերի համար։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img