ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Mastercard քարտերով գնումներ կատարել ակնթարթորեն առանց PIN-ի

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է գնումներ կատարել Mastercard քարտերով`POS- տերմինալին մեկ հպումով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը աշխատում են PayPass տեխնոլոգիայով, ինչը հնարավորություն է տալիս մինչև 10,000 ՀՀ դրամ վճարելու դեպքում՝ քարտով գնումներ կատարել ակնթարթորեն, մեկ հպումով և առանձ PIN կոդ մուտքագրելու:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ իր հաճախորդներին տրամադրում է Mastercard Standard Unembossed, Mastercard Standard, Mastercard Gold, Business քարտեր ու պրեմիում կատեգորիայի՝ World Black Edition դեբետային քարտեր և առաջարկում է օգտվել մի շարք իրենց առավելություններից», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Քարտերի հիմնական առավելություններից մեկն այն է, որ լինելով բազմարժութային, դրանք ենթադրում են 4 հիմնական արժույթով բանկային հաշվի առկայություն `ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի: Mastercard Gold քարտերով կարելի է կանխիկացնել ՎՏԲ խմբի ԱՊՀ երկրների և Վրաստանի բանկոմատներում ՝ 0% միջնորդավճարով:

«Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը բացարձակապես ապահով են ու պաշտպանված, քանի որ աշխատում են. չիպային կրիչով, և ոչ թե ժապավենային, ինչի շնորհիվ նրանք ավելի անվտանգ են. ավելի դժվար է կեղծել; միացված են Secure Code ծառայությանը, որը գնման պահին պահանջում է հաստատում SMS հաղորդագրության միջոցով», – հայտնում են բանկից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերի օգտագործումը ոչ միայն ապահով և շահավետ է, այլև հարմար ու արագ:

«Օգտագործելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտեր՝ կարող եք. Կատարել քարտային հաշիվների օնլայն համալրում  TelCell և Easy Pay վճարային տերմինալների միջոցով, Կատարել քարտային հաշիվների համալրում cash in բանկոմատների միջոցով, որոնք հնարավորություն են տալիս մեկ գործարքով տարբեր արժողության թղթադրամներ մուրքագրել, Ստանալ արագ դրամական փոխանցումներ արտերկրից անմիջապես քարտին՝ Կոնտակտային կենտրոն մեկ զանգ կատարելով ու նշելով Ձեր անձնական տվյալները, փոխացման կոդը և գումարը», – հայտնում են բանկից:

Mastercard քարտերը կարելի է օգտագործվել աշխարհի ավելի քան 1 մլն բանկոմատներում և կանխիկ վճարումներ կատարել ավելի քան 32 մլն առևտրի և սպասարկման կետերում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 70 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ

Agents for Impact GmbH ընկերությունը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Յունիբանկին շնորհել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ։ Գնահատումն իրականացվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և բնապահպանական, սոցիալական ու կառավարման չափանիշների (ESG) հիման վրա։

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img