Մեկնարկել է ամենախելահեղ ֆուտբոլային մրցավազքը

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Mastercard-ը հայտարարում են մրցույթ, որին կարող են մասնակցել բանկի կողմից թողարկված MasterCard UEFA Champions League քարտի նոր և գործող քարտապանները, հայտնում են բանկի մամուլի ծառայությունը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի ապրիլի 20-ը գրանցվել myuefacard.am հարթակում և կատարել մրցույթի ընթացքում սահմանվող առաջադրանքները: Հարթակում գրանցումը կատարվում է թիմով, յուրաքանչյուր թիմում` 2 քարտապան:

«Մրցույթի արդյունքում հաղթող թիմը կնվաճի 4-օրյա ուղևորություն դեպի Մադրիդ և հնարավորություն կստանա մարզադաշտից հետևել UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղին: Իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը UEFA Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանում կմեկնեն իրենց երկրպագած թիմի քաղաք և ներկա կգտնվեն թիմի առաջին տնային խաղին», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Մրցույթում հաղթող կճանաչվեն առավելագույն միավորներ կուտակած 3 թիմերը:

«Ինչպես կուտակել միավորներ․ մինչև ապրիլի 20-ը myuefacard.am հարթակի միջոցով հրավիրի՛ր գրանցվելու նոր քարտապանների: Արդյունքում, 20-ական միավոր կստանա ինչպես քո, այնպես էլ հրավիրված և գրանցված թիմը, ապրիլի 10-ից 20-ը ներառյալ յուրաքանչյուր օր կատարի՛ր 1000 ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) և ավելի վճարային գործարք ու ստացի՛ր 5 միավոր: Մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր քարտապան կարող է կուտակել առավելագույնը 5, իսկ թիմը` 10 միավոր, մրցույթի ընթացքում myuefacard.am հարթակի միջոցով կսահմանվեն լրացուցիչ առաջադրանքներ, որոնց կատարման դիմաց կկարողանաք կուտակել հավելյալ միավորներ», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Իմացի՛ր ավելին myuefacard.am և acba.am կայքերից կամ զանգահարի՛ր 010 31 88 88 հեռախոսահամարին:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img