Fri, 20 February
-2.9 C
Yerevan
USD: 376.94 RUB: 4.92 EUR: 444.34 GEL: 140.85 GBP: 508.34

SME Banking Club-ը Յունիբանկին շնորհել է Most Innovative Bank 2018 հավաստագիրը

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. 2019թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկը ձեռնարկատիրության ֆինանսավորմանն ուղղել է մոտ 8 մլրդ ՀՀ դրամ: Տրամադրված բիզնես վարկերի քանակը հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճել է 11%-ով: Արձանագրված աճը պայմանավորված է  աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ և ՓՄՁ-ների սպասարկման ոլորտում ինովացիոն լուծումների ներդրմամբ: Յունիբանկը ավտոմատացրել է անգրավ վարկերի հայտերի մշակման գործընթացը, գործարկելով «Պրոտոբեյզ Լաբորատորիզ» ընկերության վարկային կոնվեյերը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
  
«Ժամանակակից տեխնոլոգիաները փոխում են մոտեցումը ֆինանսական հարցերում: Հաճախորդին անհրաժեշտ է, որպեսզի բանկը հասկանա իր բիզնեսի առանձնահատկությունները և արագ որոշումներ ընդունի: Մենք գիտենք թե ինչպես է  զարգանում բիզնեսը Հայաստանի այս կամ այն մարզում, իսկ անհատական մոտեցումը հնարավորություն է տալիս ճիշտ գնահատելու ձեռնարկությունների ներուժն ու ռիսկերը», – նշել է  Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը Caucasus SME Banking Club 2019 համաժողովում կայացած քննարկմանը:  
  
Այսօր ՓՄձ-ների համար բանկի ընտրության որոշիչ չափանիշ են ոչ միայն մատչելի պայմանները, այլ նաև ճկուն մոտեցումը, նվազագույն պահանջները և որոշումների ընդունման արագությունը:  
  
«Մենք ձգտում ենք խնայել ոչ միայն մեր հաճախորդների ժամանակը, այլ նաև գումարը: Շահավետ պայմանների շնորհիվ մեր վարկատեսակները հասանելի են մեծ թվով ձեռնարկատերերի համար, այդ թվում` հեռավոր մարզերում: Մենք կշարունակենք ինովացիոն տեխնոլոգիաների ներդրումը և բանկային սպասարկման բարելավումը ձեռնարկատերերի համար», – ասել է Դավիթ Պետրոսյանը:  
  
Caucasus SME Banking Club  2019 համաժողովը կայացել է Թբլիսիում մայիսի  16-17-ը:  Մասնակցիները քննարկել են ՓՄձ-ների ֆինանսավորման ոլորտում միջազգային միտումները: SME Banking Club-ը Յունիբանկին շնորհել է հավաստագիր` որպես  2018թ.-ի ամենաինովացիոն բանկերից մեկը:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը․ Պապոյան

Փետրվարի 15-ից վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը՝ ողջ ծավալով

Կառավարությունը կսահմանի չհարկվող եկամուտների ցանկը

Մենք պատրաստվում ենք բերել ևս մեկ նախագիծ, որով կսահմանվեն այն չհարկվող եկամուտների ցանկերը, որոնք ենթակա չեն հայտարարագրման

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2025թ․–ի առաջին կիսամյակում հասել է 7,9 տրլն դրամի․ ՀԲՄ

Վարկային ներդրումների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 23.2%-ը, բաժին է ընկնում սպառողական վարկերին

2026 թ.-ի մարտի 13-ին Երևանում  տեղի կունենա Capital Markets Armenia IV համաժողովը

Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կկայանա Capital Markets Armenia IV համաժողովը՝ ամենամյա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացմանը և միջազգային ֆինանսական համակարգին նրա ինտեգրմանը

Բանկային համակարգը կայուն է, բավականին կապիտալիզացված, սպասվում է դրական ազդեցություն TRIPP–ի շրջանակում․ ՀԲՄ ղեկավար

2.2 տրիլիոն դրամ միայն բանկերի սեփական կապիտալն է կազմում, և իրացվելիության ցուցանիշները նույնպես գտնվում են բարձր մակարդակի վրա, հայտնել է ՀԲՄ ղեկավարը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img