Հայաստանի ֆոնդային բորսան և կենտրոնական դեպոզիտարիան ISO հավաստագրեր են ստացել

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆոնդային բորսան ու Կենտրոնական դեպոզիտարիան հաջողությամբ անցել են ISO հավաստագրման գործընթացը` ստանալով ISO 9001:2015 և ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտներին համապատասխանության հավաստագրեր։ Այս մասին հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը։

Սա նշանակում է, որ երկու ընկերությունները լուծումներ ու ծառայություններ մատուցելիս կիրառում են որակի ու տեղեկատվության անվտանգության կառավարման արդյունավետ և ապահով մեխանիզմներ։

Ներդրողներին ու ֆինանսական շուկային տրամադրվող ծառայություններն ու լուծումները մշակված են` հաշվի առնելով հենց բորսայի ու դեպոզիտարիայի գործընկերների ու հաճախորդների պահանջները։

«Ամեն օր անմիջապես աշխատում ենք տարատեսակ կազմակերպությունների ու անհատների հետ՝ նրանց տրամադրելով ֆինանսական ծառայություններ և մշակելով ու պահպանելով տվյալների հսկայական ծավալներ։ Հետևաբար մշտապես կարևորել ենք տեղեկատվության անվտանգության ապահովումը և ռիսկերի կառավարումը։ Այս հիմնադրույթների ընդունումը վերահաստատում է մեր խոստումը ներկա ու ապագա գործընկերներին առ այն, որ մենք շարունակելու ենք առաջնահերթ համարել մատուցվող ծառայությունների որակը, տեղեկատվական անվտանգությունն ու հաճախորդների սպասարկումը», – ասաց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

ISO 9001:2015 որակի կառավարման միջազգային ստանդարտին և ISO/IEC 27001:2013 տեղեկատվության ապահովման միջազգային ստանդարտին համապատասխանությունը վկայում են այն մասին, որ AMX Ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան ապահովում են արդյունավետ կառավարում, որակի և տեղեկատվության անվտանգության պահպանում գործընկերների հետ հարաբերություններում և ծառայություններ տրամադրելիս։ Իսկ ծառայությունների ցանկը մեծ է՝ ցուցակում, ֆինանսական գործիքների առևտուր, վերջնահաշվարկ, ակտիվների պահառություն, ռեեստրի վարում, կուտակային կենսաթոշակային համակարգի ադմինիստրավորում և այլն։

Հայկ Եգանյանի համոզմամբ՝ «Մեր գործընկերները պետք է վստահ լինեն, որ մենք շարունակաբար կբարելավենք մեր գործելակերպն ու կատարողականը՝ հիմնվելով հենց իրենց առաջարկների ու արձագանքների վրա՝ ապահովելով իրենց տվյալների անվտանգությունը»։

Մոտ մեկ տարի տևած հավաստագրման գործընթացին մասնակցել են ու իրենց ներդրումն են ունեցել բորսայի ու դեպոզիտարիայի բոլոր աշխատակիցները։

«Մեր ամբողջ թիմը վաղուց որդեգրել է ISO միջազգային ստանդարտներին համապաստախան աշխատաելաոճ և մնում է հավատարիմ այդ աշխատելաոճին ու մեր սկզբունքներին։ Հետագա ստուգումները կօգնեն մեզ միշտ մնալ ճիշտ ուղու վրա՝ հավաստիանալով, որ որակի կառավարման և տեղեկատվության անվտանգության մեխանիզմներն օգտագործվում են արդյունավետ։ Անկախ մատուցվող ծառայության բնույթից՝ լինի ռեեստրի վարում, ակտիվների պահառություն, գործարքների վերջնահաշվարկ, թե որևէ կորպորատիվ գործառնություն՝ մենք կապահովենք որակ և անվտանգություն»,- նշեց Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը։

Հայկական NASDAQ OMX Armenia բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան  2018 թ.-ի հուլիսին Հայաստանի և տարածաշրջանի կապիտալի շուկայում բիզնեսի հնարավորությունների ավելի արդյունավետ օգտագործման համար ներկայացրել է 2018-2020 թթ. զարգացման ռազմավարությունը, որը ներառում է աշխատանքների ծրագիրը և կառավարման նոր համակարգը:

Հիմնադրվել է 1997թ.-ին որպես «Արժեթղթերի շուկայի մասնակիցների միություն»: 2000թ.-ի նոյեմբերին որոշում է ընդունվել միությունը վերանվանել «Հայաստանի ֆոնդային բորսա» (ՀՖԲ / ԱՐՄԵՔՍ), իսկ 2001թ.-ից ՀՖԲ-ն գործել էր որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերի 9-ին ՀՖԲ վերակազմավորվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն, և արդեն իսկ 2008 թ. հունվարի 7-ին շվեդական բորսայական օպերատոր OMX AB-ին դարձել է Հայաստանի Ֆոնդային Բորսայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի 100%-ոց բաժնետեր: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի

Յունիբանկը դարձել է Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ որպես կորպորատիվ դոնոր միանալով միջազգային բարեգործական նախաձեռնությանը

ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։

Սննդամթերքի գները կազմում են Հայաստանում գնաճի 57%-ը. Համաշխարհային բանկ

Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներին է բաժին ընկնում գնաճի 57%-ը՝ չնայած դրանց աճի տեմպերի դանդաղմանը հունիսի 8,6%-ից օգոստոսին հասնելով 6,4%-ի

ԿԲ-ն նշել է կրիպտոակտիվների կարգավորման առանցքային սկզբունքը՝ գնահատելով ռիսկերը

ՀՀ Կենտրոնական բանկը թվային և վիրտուալ ակտիվները կարգավորելիս հավատարիմ է «նույն ռիսկը — նույն կարգավորումը» (same risk, same regulation) սկզբունքին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img