Խոշոր ՏՏ ընկերությունների թոփ մենեջերները կժամանեն Երևան` WCIT-2019-ին

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 70 երկրներից մոտ 2500 մասնակիցներ կժամանեն Հայաստան` մասնակցելու Տեղեկատվական տեխոնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT), որը կկայանա հոկտեմբերի 6-9-ը:

Շաբաթ կայացած մամուլի ասուլիսին Առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միության (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը բացահայտեց Համաշխարհային կոնգրեսի որոշ հանրաճանաչ հյուրերի անուները, ինչպես նաև ներկայացրեց միջոցառման մի շարք կազմակերպչական ասպեկտները:

Հանրաճանաչ հյուրերը և խոսնակներ


Եսայանը հայտնեց, որ շարունակվում է միջոցառանը մասնակցության հայտերի ընդունումը, բանակցություններ են տարվում հայտնի միջազգային ընկերությունների հետ` համաժողովն այցելելու համար:

Ըստ նրա, մասնակցությունը հաստատել են 10 գլխավոր խոսնակներից 5-ը` Acer ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն և ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սթեն Շինը, հնդիկ գործարար, Infosys մուլտիազգային կորպորացիայի համահիմնադիր Նարայանա Մուրթին, NVIDIA ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, VaynerX ընկերության նախագահ Գարի Վայներչուկը, Garmin Ltd. ընկերության հիմնադիր Ման Կաոն:

«Ընդհանուր առմամբ, համաժողովին կմասնակցի 59 զեկուցող և տարբեր երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների 12 նախարար: Նրանց թվում է նաև ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը», – ասաց նա:

Եսայանը հաստատեց, որ համաժողովի կազմակերպիչները Երևան են հրավիրել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային:

«Արդեն 4 ամիս բանակցություններ ենք վարում նախին նախագահի գրասենյակի ներկայացուցիչների հետ, և այսօրվա դրությամբ չենք կարող հաստատել կամ հերքել նրա մասնակցությունը: Հյուրերից շատերի անուները դեռ գաղտնի կմնան», – ասաց նա:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ համաժողովին կմասնակցեն Reddit-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը, «Microsoft» ընկերության կորպորատիվ հարցերով փախնախագահ Վահե Թորոսյանը, գերմանական Siemens ընկերության  կայուն զարգացման գծով ավագ փոխտնօրեն Ջենի Բոֆինգեր Շուստերը:


Համաժողովի ծրագիրը


Ինչպես նշեց Եսայանը, WCIT-2019-ի շրջանակում Երևանում կքննարվեն առավել արդիական թեմաները, ինչպիսին են` բլոքչեյնը և «կանաչ» տեխնոլոգիաները:

Համաժողովի շրջանակում տեղի կունենան բլից ռաունդներ, որոնց շրջանակում սկսնակ ձեռներեցները, նորարարները և գիտնականները հնարավորություն կստանան ներկայացնել իրենց գաղափարները միջազգային վենչուրային հիմնադրամներին և աշխարհռչակ ձեռներեցներին` նրանց իրականացման համար ներդրումներ ստանալու համար: Բոլոր գաղափարները կդիտարկվեն և ժյուրին կընտրի նրանցից 15 լավագույների: Ժյուրիի թվում լինելու են միջազգային փորձագետները:

«Նման հնարավորությունից օգտվելու համար հայկական և արտասահմանյան ստարթափները պետք է գրանցվեն համաժողովի պաշտոնական էջում»,- ասաց Եսայանը` հայտնելով, որ գրանցվել է արդեն մի քանի հարյուր ստարթափներ:

Ըստ նրա, լավագույն ստարթափներին խրախուսելու համար ստեղծվել է հիմնադրամ, որի ընդհանուր միջոցները այսօրվա դրությամբ կազմում են գրեթե 100 հազար դոլար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img